Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս. Նիկոլ Փաշինյան. Operativ.am
3:07 PM
Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս. Նիկոլ Փաշինյան. Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Դա ինձ համար սովորական երեւույթ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարան հայց ներկայացնելու մասին հարցին:

«Դա ինձ համար սովորական երեւույթ է: Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի իրենց առողջություն տա Աստված, որ շարունակեն դատի տալ»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել է երկրորդ նախագահին: Խոսքը, մասնավորապես, վարչապետի հետեւյալ հայտարարության մասին է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 215 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x