Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Արցախը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը. Hayacq.com
9:35 PM
Արցախը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասա ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- նշեց Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ կարճ ժամանակում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ:

«Պետք է սպասել: Այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ոչ թե երկու ժամվա կամ մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ երկարատև»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով` պայմանավորվածության վերաբերյալ Ալիևի համաձայնությունը կարող է կախված լինել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներից:

«Հետաքրքիր է, որ դրանից առաջ համանախագահները շատ կոշտ հայտարարություն կատարեցին: Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև հենց այդ կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և հետաքրքիր զուգադիպություն է, որ ՌԴ նախագահն է ֆորմալ տեսանկյունից ծանոթացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, չի բացառվում, որ Ալիևը շատ առանձնահատուկ դրության մեջ է ընկել, որ կա բավականին մեծ ճնշում իր վրա, և պատեհ առիթ է գտել` և ծանոթանալ ՀՀ նոր ղեկավարին, և իրեն ցույց տալ, որպես կառուցողական կողմ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակն, այնուամենայնիվ, նշեց, որ իրավիճկան սահմանին այս ընթացքում կայուն է:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 252 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x