Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Արցախում զինծառայող է զոհվել Politik.am
12:50 PM
Արցախում զինծառայող է զոհվել Politik.am

Politik.am-ը գրում է.   

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

Նյութի աղբյուր՝   Politik.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 717 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x