Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնում են Սանկտ-Պետերբուրգ. Հրապարակ Lragir.am
2:14 PM
Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնում են Սանկտ-Պետերբուրգ. Հրապարակ Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Հրապարակը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։ 

 

Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով»։ 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 296 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x