Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Խանդը լավ է, քանի դեռ «խանդի զառանցանք» չէ Ladynews.am
10:01 PM
Խանդը լավ է, քանի դեռ «խանդի զառանցանք» չէ Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

Խանդը զգացմունքների փունջ է, որը բնորոշ է գրեթե բոլոր մարդկանց: LN-ի հետ զրույցում ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեթերապեւտ Սյուզան Սարգսյանը նշեց, որ այն գրեթե միշտ փոխկապակցված է սիրո հետ:

Նրա խոսքով' սիրող մարդն անպայման պետք է խանդի, իսկ եթե անտարբեր է ու չի խանդում այստեղ հարց է առաջանում' արդյոք սեր կա: Խանդը բորբոքում է սիրո կրակը ու նպաստում է' զույգերի միջեւ ջերմություն լինի: Խանդի փոքրիկ չափաբաժինը սիրո դրսեւորում Է: Նունիսկ եթե խանդելու առիթ չկա, միեւնույն է, թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ժամանակ առ ժամանակ ստեղծում են իրավիճակներ'կողակցի մեջ այն արթնացնելու համար:

Լինում է եւ հակառակը. երբ խանդը զուգընկերոջ հանդեպ դառնում է անվերահսկելի ու նույնիսկ վտանգավոր թե՛ խանդողի, թե՛ կողքի մարդու համար:

«Այստեղ խոսքը ոչ թե սովորական խանդի, այլ հիվանդության մասին է: Այդպիսի հիվանդություն կա, կոչվում է «խանդի զառանցանք»: Հիվանդությունը հիմնականում ունենում է ավելի խորը արմատներ, որանք  գալիս են  մանկությունից: Մարդր, ով նման հիվանագին խանդում է, տառապում է թերարժեքության բարդույթով, վերջինիս պատճառ կարող են հանդիսանալ ծնողի' երեխայի հանդեպ ունեցած ե՛ւ գերխնամքը, ե՛ւ թերխնամքը: Եթե մարդը թերարժեքության բարդույթով է տառապում, նա վստահ չի լինում ո՛չ իր, ո՛չ էլ դիմացինի վրա: Նման դեպքերում պետք է դիմել հոգեբանի օգնությանը եւ փորձել պարզել պատճառները'որտեղից են գալիս»,- նշեց Սյուզան Սարգսյանը:

Իսկ այն կանանց, որոնց ամուսինները հաճախ են խանդի տեղիք տալիս, Սյուզան Սարգսյանը խորհուրդ տվեց ընտանքի ամրության համար շատ չփորփրել՝ փորձելով պարզել տղամարդու հնարավոր կապերի մասին եւ ապրել ոչ թե տղամարդու, այլ իրենց կյանքով, ունենալ սեփական հետաքրքրությունները' դրանով իսկ հետաքրքիր դառնալով տղամարդու համար:

                                                                                                                              Շողիկ  Գալստյան

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Դիտումներ: 160 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x