Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Անդրեն բոլորին խաբո՞ւմ է՝ փորձելով իր շուրջ աղմուկ բարձրացնե՞լ (լուսանկարներ, տեսանյութ) Boomnews.am
0:22 AM
Անդրեն բոլորին խաբո՞ւմ է՝ փորձելով իր շուրջ աղմուկ բարձրացնե՞լ (լուսանկարներ, տեսանյութ) Boomnews.am

Boomnews.am-ը գրում է.   

Բավականին երկար ժամանակ է, ինչ երգիչ Անդրեն բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Դեռ մոտավորապես մեկ ամիս ամիս առաջ երգիչը առանց որևէ մեկնաբանանության սկսեց ինչ որ աղջկա հետ լուսանկարներ հրապարակել։ Նրա հետևորդները, համոզված լինելով որ աղջիկը նրա ընտրյալն է, սկսեցին շնորհավորել ու երջանկություն մաղթել զույգին։  

 

 

 

Իսկ արդեն երեկ երգիչը նույն աղջկա հետ հարսանեկան լուսանկար է հրապարել։ 
 

Սակայն մի հարց է առաջանում՝ հայկական շոուբիզնեսում սիրված ու այդքան ընկերներ ունեցող մարդու հարսանիքին ինչպես կարող էին նրա ընկերները հրավիրված չլինել։ Եթե մեր աստղերը պատրաստ են Հայաստանից ԱՄՆ հասնել մի խանութի բացման, մի փոքրիկ միջոցառման համար, ապա իրենց ընկերոջ հարսանիքին ինչո՞ւ ներկա չէին։ Ավելին, նրանցից շատերը անգամ տեղեկություն չունեն՝ Անդրեն ամուսնացել է, թե ոչ։ 
Անդրեյի քրոջ՝ նրա պրոդյուսեր Անուշ Հովնանյանի էջում էլ հիմնովին բացակայում է ինչ որ լուսանկար կամ հիշատակում եղբոր ամուսնության մասին, այն դեպքում, երբ Անդրեի ցանկացած նոր տեսահոլովակ, հարցազրույց  կամ ինչ-որ ձեռքբերում միանգամից տեղ է գտնում նրա ֆեյսբուքյան էջին։
Անդրեն այսօր նաև տեսանյութ է հրապարակել՝ մատանիների փոխանակման արարողությունը։ Տեսանյութը հրապարակելուց անմիջապես 2 րոպե անց երգիչը հեռացրեց այն իր էջից, սակայն Boomnews.am-ին հաջողվել է պահպանել այն։  

Տեսանյութը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե նոր տեսահոլովակից հատված է հրապարակված։ Եվ հավանաբար, երգչն էլ զգալով, որ արդեն տեսահոլովակից շատ գաղտնիքներ է բացահայտում, հեռացրել է այն։  Կարծես թե Անդրեն հատուկ ինտրիգներ է ստեղծում իր նոր տեսահոլովակի պրեմիերայի համար։
Այսպիսիով ստացվում է, որ երգիչը խաբում է բոլորին, փորձելով աղմուկ բարձրացնել իր անվան շուրջը և ռեյտինգ ապահովվել իր նոր տեսահոլովակի համար։ 

 

Նյութի աղբյուր՝   Boomnews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 432 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x