Գլխավոր էջ » 2018 » September » 25 » «Անձամբ կսատկացնեմ Հրագին, եթե նոր երգ գրի «Իմ քայլի» հաղթանակի մասին»․ Հռոմի պապ․ ԱրմՔոմեդի Blognews.am
11:00 PM
«Անձամբ կսատկացնեմ Հրագին, եթե նոր երգ գրի «Իմ քայլի» հաղթանակի մասին»․ Հռոմի պապ․ ԱրմՔոմեդի Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

ՎԱՏԻԿԱՆ — Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խիստ զգուշացմամբ է հանդես եկել թավշյա հեղափոխության գուսան Հրագի հասցեին։ Պոնտիֆիկոսը կոչ է արել Հրագին նոր երգ չգրել ավագանու վերջին ընտրությունների թեմայով։

Երկուշաբթի օրը Պապ Ֆրանցիսկոսը դիմել է ողջ հայ ժողովրդին՝ շնորհավորելով ավագանու ընտրությունների խաղաղ անցկացման կապակցությամբ։ Պապը հատկապես շեշտել է հերթական հաղթանակի կապակցությամբ Հրագի կողմից նոր երգի ստեղծման վտանգը։

«Դրան առաջին պլան կբերե՞ն բա, արա։ Տենցներին պետք ա տանել, կոխել այ էն ծակի մեջ, վրչո»,- նշել է պոնտիֆիկը ՀՀ կառավարությանն ուղղած հաղորդագրության մեջ։- «Ականջներս վարի գնացին, արա… Էս ինչ զզվելի տղայա»,- հավելել է, որպես կանոն, շատ բարեկիրթ արտահայտվող ծերուկը։

Հրագն առայժմ չի արձագանքել կոչին, սակայն Երևանում Եվրամիության պատվիրակությունը սպառնացել է սառեցնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին, եթե այս տարի լույս տեսնի երիտասարդ գուսանի նոր երգը։

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 498 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x