Գլխավոր էջ » 2019 » May » 20 » Ամուսնանալուց առաջ իմացիր նրա Կենդանակերպի նշանը
3:04 PM
Ամուսնանալուց առաջ իմացիր նրա Կենդանակերպի նշանը

168.am-ը գրում է.   

սր
loading...


Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

Արժանիքները. Սիրում են արկածներ, ընկերախմբի ոգին են։ Ազատասեր են, սպոնտան ու օժտված են ապշեցուցիչ հմայքով։ Այս տղամարդն անընդհատ քեզ կդրդի զարգանալ, շարունակ մարտահրավեր կնետի քեզ։

Էլ ի՞նչ ասել քիմիայի մասին… Դու խելքդ կկորցնես նրանից, կկորցնես խոսելուդ ունակությունը։ Կրքի հարցում Խոյերը գործնականորեն չունեն մրցակիցներ։ Եվ այս տարվածությունը ոչ միայն ֆիզիկական մակարդակում կլինի, այլև կտարածվի ձեր փոխգործակցության բոլոր ոլորտների վրա։ Բացի դրանից, շատ մեծ է այն հնարավորությունը, որ այդ ձգողականությունը տարիների հետ չի անցնի։

Թերությունները. Նրանք միշտ գտնվում են սահմանին, տառացիորեն քայլում են սուր սայրի վրայով։ Եվ նրանք անընդհատ նետվում են մի ծայրահեղությունից մյուսը։ Կողքից դա մարդու համար բավականին տագնապային պատկեր է, ում համար ամեն ինչ միևնույն է։ Իսկ դու բոլորովին էլ թքած չունես։ Բավականին ծանր է հասկանալ, թե ինչպես ճիշտ աջակցել նրան այդ վիճակներում։

Ցուլ (20 ապրիլի-20 մայիսի)

Արժանիքները. Նա ամենանվիրված ու հավատարիմ ամուսինն է։ Նա աշխատասեր է ու ամբիցիոզ, և նրա հիմնական նպատակը սեփական ընտանիքն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելն է։ Սա ճիշտ մոտիվացիա է, և հենց այն է նրան թույլ տալիս հաջողության հասնել։

Բայց այն, որ նա կերակրող է ու լիովին քեզ ապահովում էամեն ինչով, ոչ մի կերպ չի նշանակում, որ նա պետք է իրեն ավելի բարձր դասի ու ճնշի քո անձը։ Ընդհակառակը, դու նրա թագուհին կլինես։

Թերությունները. Նա նաև բոլոր տղամարդկանցից ամենահամառն է։ Նա միշտ կդիմադրի փոփոխություններին ու կվախենա յուրաքանչյուր նոր բանից, ու ձեզ կարող է չհաջողվել նրա հետ հարաբերություններում փոխզիջման գալ։

Երկվորյակներ (21 մայիսի-20 հունիսի)

Արժանիքները. Հիասքանչ կոմունիկատորներ են, դրա համար էլ չարժե վախենալ թյուրիմացություններից ու անտեղի կոնֆլիկտներից։ Բացի դրանից, նրանք անհնարինության աստիճանի հմայիչ են։ Նրանց հետ հաստատ չես ձանձրանա։

Թերությունները. Հազիվ թե նա իսկապես երկար ժամանակ մնա քեզ հետ։ Եվ հարցը քո մեջ չէ, նա պարզապես ի վիճակի չէ կապվել մի մարդու հետ, այնքան որ, նա վախենում է կորցնել իր ազատությունը։

Խեցգետին (21 հունիսի-22 հուլիսի)

Արժանիքները. Նա պարզապես ապրում է հանուն տան և ընտանիքի։ Եվ եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի, ու դու նրան աջակցես, միշտ կունենաս ամեն անհրաժեշտ բան ու նույնիսկ ավելին։ Դուք ոչ մի բանի կարիք չեք ունենա։

Նա հստակ գիտի, թե ինչը ինչպես անի, որ իր կինն իրեն առանձնահատուկ զգա։ Բայց միևնույն ժամանակ՝ նա բոլորովին էլ սեփականատեր չէ, նրա սերը չի խեղդում ու որևէ բանում ու որևէ կերպ չի ճնշում։

Նա ինքը հոգատարություն ու քնքշություն է, բայց միևնույն ժամանակ՝ խիստ պատասխանատու։ Նա պարզապես արտակարգ ծնող կլինի։

Թերությունները. Նա կարող է փոքր-ինչ կպչուն լինել։ Եվ եթե նրա համար ցավոտ լինի, նա առհասարակ կարող է մեկուսանալ բոլորից։ Նրա հարաբերությունները մոր հետ չափազանց մտերմիկ են։ Եվ եթե դու ուզում ես լինել միակը, ապա դու ինքդ էլ պետք է գործնականորեն նրա լավագույն ընկերուհին դառնաս։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Արժանիքները. Առյուծները շատ շռայլ են, և նրանց շռայլությունն արտահայտվում է նաև սիրո մեջ։ Եթե դու դառնաս նրա ընտրյալը, ապա տառացիորեն կլողաս նրա սիրո մեջ։

Թերությունները. Դրա մասին բոլորը գիտեն, բացի նրանից, իհարկե։ Նա փառասեր է։ Պատրաստ եղիր նրան, որ միշտ երկրորդական դերերում լինես։ Այո, նրա համար դու աշխարհի տիրուհին ես։ Բայց չէ՞ որ նա արքա է։ Եվ նա երբեք այդ մասին չի մոռանում ու ուրիշներին էլ թույլ չի տալիս մոռանալ։ Եվ Աստված չանի, որ դու այդ մասին մոռանաս։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Արժանիքները. նա ամենագործնականն ու ռացիոնալն է, անկասկած։ Նրա վրա միշտ կարելի է հույս դնել։ Հազիվ թե նա ձեզ լքի։

Նա հակված է անկեղծ ու այնքան անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել։ Նա ունի մեր ժամանակներում այնքան անհրաժեշտ պարտքի զգացումը։ Սա գերազանց, սիրող ամուսնու և հոր բնութագրիչ գիծ է։

Թերությունները. Նա պերֆեկցիոնիստ է, և դու պարզապես կխելագարվես՝ փորձելով ամեն ինչում գոհացնել նրան, ամեն ինչ անել այնպես, ինչպես նա դա տեսնում է։ Եվ այստեղ քո հպարտությունը կընդդիմանա։

Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Արժանիքները. Հավանաբար նա ամենաշփվող մարդն է բոլոր նրանցից, ում դու երբևէ հանդիպել ես։ Եվ նա արդարության առաջամարտիկներից է։ Նրանք շատ ուժգին ու ճշգրիտ բարոյական կողմնացույց ունեն։ Նա քեզ ցավ չի պատճառի։ Իսկ եթե այդպես պատահի անգամ, հաստատ որևէ միտում նրա արարքների մեջ չկա, կարող եք հավատացած լինել։

Թերությունները. Առավելագույն ճիշտ որոշում ընդունելու անկեղծ մղումից նրանք հաճախ վատնում են չափազանց շատ ժամանակ միայն մտածելու վրա։ Ի՞նչ հենց ձեռնարկել։ Ո՞վ կտուժի դրանից։ Կարելի՞ է արդյոք նվազագույնի հասցնել վնասը։ Ինչպե՞ս դա անել։

Քանի որ նրանք շատ են սիրում շփում, շատ հաճախ դու քեզ կարող ես բռնել այն մտքի վրա, որ խանդում ես նրան իր ընկերների ու ծանոթների հանդեպ։

Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)

Արժանիքները. Կրքոտ են, բայց հավատարիմ։

Թերությունները. Երբեմն նրանք խոսում են հանելուկներով։ Կարող են նաև դրսևորել իրենց կրքի նեգատիվ կողմը՝ խանդ, հիստերիա։ Դա ոչ բոլորը կարող են հանդուրժել։ Բացի դրանից, Կարիճները նաև ներել չգիտեն։ Մի խաբիր նրան, մի մանիպուլյացրու, այլապես նա կարող է այլևս երբեք քեզ այնպես չվերաբերվել, ինպես նախկինում։

Աղեղնավոր (22 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Արժանիքները. Խելացի են, նույնիսկ սրամիտ։ Կյանքին նայում են իրենց սեփական փիլիսոփայությամբ, միշտ տեչում են հետազոտել աշխարհը։ Եվ այդպիսի տղամարդու կողքին դու ակամայից ինքդ էլ կսովորես սիրել կյանքն ու տարվել նրա բոլոր դրսևորումներով։

Թերությունները. Բայց ամեն դեպքում նա այնքան գլուխգովան է։ Հաճախ կարող է պատահել, որ դուք մտածեք, որ ավելի լավ է՝ նա լռեր։

Հազիվ թե նա քեզ զիջի վեճի մեջ ու ընդունի իր սխալները, նույնիսկ, եթե դա լրիվ ակնհայտ լինի։ Բայց եթե դու դրան նորմալ ես վերաբերվում, ապա ամեն բան լավ է։ Բացի դրանից, նրան շատ հեշտ է զզվեցնել, և դու ստիպված ես անընդհատ փոխվել, որ նրա հետաքրքրությունը քո հանդեպ չմարի։ Այսինքն՝ շուտով դու բոլորովին այլ մարդ կդառնաս։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-19 հունվարի)

Արժանիքները. Հենց նրանք են դառնում լավագույն ամուսիններ, քանի որ նրանք պատասխանատու են, հավատարիմ ու կարող են ապահովել ֆինանսական կայունություն։ Նրանք հանգամանորեն աշխատում են հարաբերությունների վրա և համբերատար կերպով կառուցում են դրանք։ Եվ այդպիսի միություններն ի վիճակի են դիմանալ ցանկացած փոթորկի, եթե, իհարկե, դուք ինքդ չցանկանաս հեռանալ նրանից։

Իհարկե, միգուցե նա քեզ չկանգնեցնի, քանի որ գնահատում է քո ազատությունն ու իր արժանապատվությունը, բայց դու կարող ես շատ զղջալ, որ հեռացել ես այդպիսի տղամարդուց։ Ասում են՝ մինչև չկորցնես, չես գնահատի ունեցածդ։ Ավելի լավ է՝ մի ստուգիր այդ թեզի ճշմարտացիությունը։ Նա չի նետվի հարաբերությունների մեջ։ Նա երկար է մտածում, թե արժե՞ արդյոք։ Բայց եթե նա արդեն որոշել է, որ ուզում է դա, ապա նրա որոշումը հաստատուն կլինի։ Նա քեզ չի լքի։

Թերությունները. Նա կարող է խիստ խորն ընկղմվել աշխատանքի մեջ։ Աշխատանքը նրա համար շատ բան արժե, քանի որ նա շատ պատասխանատու է, և աշխատանքը ընտանիքի համար հոգ տանելու եղանակ է։ Դրա համար նրան պետք չէ մեղադրել աշխատամոլության համար։

Բացի դրանից, լինում են ժամանակներ, երբ նա լիովին մեկուսանում է ամեն ինչից, անգամ ինքն իրենից։ Հնարավոր է՝ նա այդպես վերականգնվում է աշխատանքային գերծանրաբեռնվածությունից։ Մի ճնշիր նրան։

Ջրհոս (20 ապրիլի-18 փետրվարի)

Արժանիքները. Նա օժտված է և նշանակալից ինտելեկտով, և կենդանի, օրիգինալ հումորով։ Պաշտում է ճանապարհորդելն ու զվարճանալը։ Դա նրանք կարողանում են անել, ինչպես ոչ ոք։

Սեքսի պլանում նրանց դուր են գալիս էքսպերիմենտները, և, ինչը պակաս կարևոր չէ, նրանց դուր է գալիս գոհացնել զուգընկերուհուն։ Նրան դուր է գալիս, երբ կինը վայելում է պրոցեսն ու հենց իրեն։

Այնպես որ, այս տարբերակը հաստատ արժե քննարկել, եթե քո առաջնահերթությունը հարաբերություններում մենթալ ու ֆիզիկական բավարարությունն է։

Թերությունները. Որքան էլ որ կիրք լինի ձեր ննջարանում, երբ խոսքը գնում է էմոցիաների մասին, երբ պետք է խոսելու բան լինի, հանդիպում ես խնդիրների։ Նա այդ իմաստով շատ անհաղորդ մարդ է։ Նա հակված է իր ապրումները թաքցնել նույնիսկ ամենամտերիմներից։

Եվս մեկ բան. դու հազիվ թե կարողանաս նրան ստիպել անել այն, ինչ ինքը չի ուզում։ Ոչ ոք չի կարող ստիպել։ Ոչ ոք և ոչինչ չի փոխի ազատասեր ու անդադրում այս էակին։

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Արժանիքները. Նրանք կրեատիվ են ու խելացի։ Նրանք շատ հեշտ կարող են թոթափել խոսակցության լարվածությունը։ Նա այն տղամարդն է, ում հետ հնարավոր չէ ձանձրանալ։

Նրանք կարողանում են լսել ու լուծել քո խնդիրը։ Դա հազվադեպ համադրություն է։ Եվ նրա հետ հարաբերությունները դու հաստատ չես մոռանա՝ հավանաբար շնորհիվ  հենց այդ որակի։ Ավելի լավ է, մի կորցրու նրան, որ հետո ստիպված չլինես լաց լինել դրա համար։ Նրա աջակցությունը քեզ համար հաստատ անփոխարինելի է։

Թերությունները. Նրա մոտ հաճախ են պատահում էմոցիոնալ վայրիվերումներ։ Եվ դա տեղի կունենա շատ ավելի հաճախ, քան դու մտածում ես։

Պատահում է այնպես, որ նա փակվում է իր մեջ, ու առհասարակ հասկանալի չէ, թե ինչ կա նրա մտքին։

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 105 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }