Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Ամերիկացիներին 100 000 դոլար են խոստացել մեկ տարի սմարթֆոնից հրաժարվելու դիմաց
6:09 PM
Ամերիկացիներին 100 000 դոլար են խոստացել մեկ տարի սմարթֆոնից հրաժարվելու դիմաց

Blognews.am-ը գրում է.   

loading...

Coca-Cola- ի դուստր ընկերությունը՝ Vitaminwater խմիչքի արտադրողը, նախաձեռնել է մրցույթ, որտեղ առաջարկվում է մեկ տարով սմարթֆոնից հրաժարվել: Որպես մրցանակ ընկերությունը հաղթողին կվճարի 100.000 դոլար՝ հաղորդում է Fortune-ը:

 

Vitaminwater-ն ամերիկացիներին առաջարկել է ամբողջ տարվա ընթացքում հրաժարվել սմարթֆոնից և այլ գաջեթներից: Հաղթողը կստանա 100 000 դոլար դրամական մրցանակ: Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև 2019թ․ հունվարի 8-ը սոցիալական ցանցերում գրառում կատարել և բացատրել գաջեթից հրաժարվելու պատճառը։ Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի վերջին:

Գաջեթներից կախվածության խնդիրը գլոբալ է: Բարեբախտաբար, խելացի սարքեր օգտագործողները հիմնականում գիտակցում են իրենց խնդիրները: Օրինակ, 13-17 տարեկան ամերիկացիների 54% -ը մտահոգված է, որ սմարթֆոնների վրա շատ ժամանակ է ծախսում: Երիտասարդ ամերիկացիների 57% -ը փորձել է հրաժարվել սոցիալական ցանցերից, սակայն ապարդյուն:  

loading...

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 208 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0