Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Ալինա Մարտիրոսյանի ամուսինը ցույց է տվել իր նախկին ընկերուհուն Style.news.am
7:32 PM
Ալինա Մարտիրոսյանի ամուսինը ցույց է տվել իր նախկին ընկերուհուն Style.news.am

Style.news.am-ը գրում է.   

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, սակայն, հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները: 

Ալինա Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ամուսնու՝ Կարեն Արայանի տեղադրած լուսանկարը, որում սիրառատ այս զույգը կրկին միասին է: Ալինայի ամուսինը հումորային մեկնաբանությու է թողել զույգի լուսանկարին կից: Նա գրել է. «Ես ու նախկին ընկերուհիս))))))))) Ներկայումս` կյանքիս փայատերը»: Ալինա Մարտիրոսյանի միկրոբլոգի էջի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում զույգին երջանկություն եւ անսահման սեր են մաղթել: 

 

 

Ի դեպ ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանը ցուցադրել էր իր պարային ունակությունները: Դերասանուհին իր Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպես է վրացական պար պարում: Հրապարակմանը կից Ալինոն որեւէ մեկնաբանություն չէր թողել: 

 

Նյութի աղբյուր՝   Style.news.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 760 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x