Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Ահա, թե ինչու հյուրերը չպետք է աման լվանան
2:02 PM
Ահա, թե ինչու հյուրերը չպետք է աման լվանան

Infosarm.ru-ը գրում է.   

loading...

Ժողովրդական նշանների համաձայն՝ հյուրերին չի կարելի աման լվալ:  Հայտնի է, որ ամեն մարդու տանն իր էներգետիկան է իշխում: Մի հպումը նոր էներգետիկ հետք է: Ամբողջ տանն այդպիսի հետքեր են:

 

Բնականաբար, դուք հյուրեր եք հրավիրում և ինքներդ եք այցելում հարազատներին և ընկերներին: Մեր արյան մեջ կա, որ հաճախ ոչ թե պարզապես սուրճ ենք հյուրասիրում, այլ իսկական բանկետ ենք կազմակերպում:

Ամենատհաճը խնջույքից հետո մնացած կեղտոտ ափսեների և բաժակների բուրգն է: Երբեմն հյուրերն իրենց օգնությունն են առաջարկում: Եվ դուք դրա համար ուրախանում եք: Բայց, ցավոք, պետք է ասել «ոչ»: Պատճառն էներգիան է: Սպասք լվացած հյուրերը կարող են խաթարել տան աուրան և իրենց բացասական էներգիան թողնել այնտեղ: Նրանք «լվանում են» հաջողությունը և բարեկեցությունը: Ոմանք սրան հավատում են, ոմանք՝ ոչ: Սակայն մի կռվեք դրա պատճառով:

Սպասք լվացող մեքենան ելք է իրավիճակից: Ոչ ոք ստիպված չի լինի ընկերներին թողնել ափսեների և բաժակների համար: Ի դեպ՝ կեղտոտ ամանները մի թողեք՝ գիշերը մնան: Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այդ դեպքում հարստությունը և երջանկությունը հեռանում են: 

loading...

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 226 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0