Գլխավոր էջ » 2019 » August » 17 » Աղջկա մի աչքը կուրացել է՝ ձուն միկրոալիքային վառարանում եփելու հետևանքով
8:57 PM
Աղջկա մի աչքը կուրացել է՝ ձուն միկրոալիքային վառարանում եփելու հետևանքով

Blognews.am-ը գրում է.   

սր
loading...

Բրիտանիայի Վուսթերշիր կոմսության Ռեդիթչ քաղաքի բնակչուհին որոշել է գործնականում օգտագործել միկրոալիքային վառարանում ձու պատրաստելու խորհուրդը:

The Sun-ի փոխանցմամբ, Բեթանի Ռոսերը որոշել է ձու եփել՝ աղ ավելացնելով: Նմանատիպ բաղադրատոմս նա գտել է համացանցում: Օգտատերերը հավաստիացրել են, որ այս եղանակով հնարավոր է միկրոալիքային վառարանում «անվտանգ» սնունդ պատրաստել՝ առանց պայթյունի վտանգի:

«Ես համացանցում google-ի միջոցով սկսեցի պարզել, արդյոք հնարավոր է միկրոալիքային վառարանում ձու եփել»,- ասել է աղջիկը և խոստովանել, որ խստորեն հետևել է հրահանգներին:

Գործընթացն ավարտվելուն պես Բեթանին որոշել է վառարանից հանել կաթսան: Այդ պահին ձվի կեղևը պայթել է և պարունակությունը լցվել է աղջկա դեմքի աջ հատվածին:

Սարսափելի այրվածքներով նրան տեղափոխել են Եղիսաբեթ թագուհու Բիրմինգհեմի հիվանդանոց: Ի լրումն ամենի, աղջիկը կուրացել էր մի աչքից: Նա դեռ համոզված չէ՝ կվերականգնվի արդյոք տեսողությունը:

Տուժողը հույս է հայտնել, որ ոչ ոք այլևս ձու չի պատրաստի միկրոալիքային վառարանում:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 106 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }