Գլխավոր էջ » 2018 » September » 25 » Ադրբեջանում դեմ են Պուտինի այցին Blognews.am
8:36 PM
Ադրբեջանում դեմ են Պուտինի այցին Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները դեմ են Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին և այդ նպատակով կլոր սեղան քննարկում են հրավիրել։

Նրանք մատնանշում են Ադրբեջանում «հինգերորդ շարասյան» ռուսամետ գործիչների առկայությունը, ովքեր օգտագործում են Ռուսաստանի կողմից հակաադրբեջանական քարոզչության համար։

Ընդդիմադիր գործիչները նաև պահանջում են Ադրբեջանի ղեկավարությունից, որպեսզի սեղմ ժամկետներում բացատրեն այն արտահոսքի իրողությունը, որը տարածվեց համացանցում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու մասին։

Քննարկվում է նաև այն հարցը, որ Ռուսաստանն ամեն գնով օգտագործում է Ադրբեջանին և դրան զուգահեռ նրան մեկուսացնում է միջազգային մի շարք ուժերից։ Հայտարարում են նաև, որ Ռուսաստանը համագործակցում է Հայաստանի հետ այն պարագայում, որ Արցախի խնդիրը չի լուծվել, բայց նաև Ադրբեջանին զրկում է ինքնիշխանությունից։

Կլոր սեղանի մասնակիցները հավանություն են տալիս ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ռազմական-տեխնիկական և տնտեսական ոլորտների բարելավմանը, սակայն դեմ են հետագայում Ադրբեջանում ռուսաց լեզվի տարածմանը և դատապարտել են Կրեմլի կողմից Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման դեմ կատարվող քայլերը։ 

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 267 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x