Գլխավոր էջ » 2018 » September » 21 » Աբովյանում պատգամավոր «Շշի Մելոյի» մեքենան բախվել է Opel-ին, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին (ֆոտո) News.am
7:26 PM
Աբովյանում պատգամավոր «Շշի Մելոյի» մեքենան բախվել է Opel-ին, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին (ֆոտո) News.am

News.am-ը գրում է.   

 

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կարեն Ղ.-ն իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Արսեն Գ.-ի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով Opel-ը առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»): 

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 406 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x