Գլխավոր էջ » 2018 » September » 19 » ԱԱԾ-ն ստուգում է Ալեքսանդր Սարգսյանի միլիոնների ծագումը. Ժողովուրդ. Lragir.am
10:46 AM
ԱԱԾ-ն ստուգում է Ալեքսանդր Սարգսյանի միլիոնների ծագումը. Ժողովուրդ. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված:

Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար` առկա են տեղեկություններ՝ այդ գումարները միանգամից են մուտք եղել հաշվին, թե տարիների ընթացքում: Ի պատասխան` Եղոյանը նախ նշեց, թե հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, ապա հավելեց. «Վարչապետը որեւէ բան հայտարարելուց առաջ հազար անգամ ստուգում է տվյալների իսկությունը եւ նոր միայն հայտարարում: Մնացածը կպարզի քննությունը»:

Մենք դիմեցինք նաեւ ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին. «Քննություն է իրականացվում. նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 186 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x