Գլխավոր էջ » 2018 » September » 23 » ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքը. ԱԱԾ պետի պատասխանը Նաիրա Զոհրաբյանին. 1in.am
11:53 AM
ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքը. ԱԱԾ պետի պատասխանը Նաիրա Զոհրաբյանին. 1in.am

1in.am-ը գրում է.   

«Այս ընտրությունները նախորդից տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության արդյունքների մեջ»,- այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով են տարբերվելու այս ընտրությունները:

Պատասխանելով քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն առնչվող լրագրողի հարցին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ն մշտապես կատարում է իր աշխատանքները իր լիազորությունների շրջանակներում, և Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին: Հավատացած եղեք՝ եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնելու համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու, վստահ եղեք՝ մենք դա կանենք առանց մի րոպե հապաղելու: Եվ կապ չունի՝ դա կլինի այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի կողմնակիցը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:



 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 193 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x