Գլխավոր էջ » 2018 » September » 25 » 9 բան, որ երբեք չպետք է հանդուրժի իրեն հարգող կինը Hayacq.com
2:16 PM
9 բան, որ երբեք չպետք է հանդուրժի իրեն հարգող կինը Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Այո՛, հարաբերությունները հիմնված են փոխզիջման վրա, սակայն կան բաներ, որ կինը երբեք չպետք է հանդուրժի:

1. Եթե նա ձեզ խնդրում է վճարել առաջին ժամանդրությանը կամ էլ, առհասարակ, ժամադրություններից որևէ մեկի ժամանակ:

Սա կարող է հետամնաց թվալ, սակայն մի բան է, երբ դուք եք առաջարկում հաշիվը կիսել, մեկ այլ բան է, երբ նա է ձեզ դա առաջարկում:

2. Եթե ուշանում է առանց զգուշացնելու:

Բացի ուշանալուց՝ չի էլ կարողանում կարգին բացատրել, թե որն էր պատճառը:

3. Առհասարակ չի գալիս:

Խոսքը չի վերաբերում ինչ-որ հատուկ դեպքերին, երբ ինչ-որ բան է պատահում, որի պատճառով նա չի կարողանում գալ: 

4. Անընդհատ հետաձգում կամ չեղյալ է հայտարարում ձեր համատեղ պլանները:

Սա առնվազն տհաճ է, առավելագույնս՝ վիրավորական:

5. Խաբում է:

Կապ չունի, թե ինչի վերաբերյալ է նա խաբում, սուտը սուտ է, այսօր՝ աննշան, վաղը՝ նշանակալից:

6. Նվաստացնում է ձեզ իր կատակներով:

Կատակները պետք է ժպիտ պարգևեն, այլ ոչ նվաստացնեն կամ վիրավորեն:

7. Ձեզնից գումար է խնդրում:

Կամ էլ առաջարկում ձեր անունով վարկ ձևակերպել իր համար:

8. Անթաքույց կերպով ուսումնասիրում է այլ կանանց/ֆլիրտի դիմում:

Սա չափազանց տհաճ է և վիրավորական: Չկա երաշխիք, որ ֆլիրտին չի հետևի դավաճանությունը:

9. Ձեզ ներկայացնում է որպես պարզապես ընկերուհու, այլ ոչ իր սիրելիի:

Իսկ սա պարզապես ահազանգում է այն մասին, որ նա ձեզ լուրջ չի վերաբերվում:

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 470 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x