Գլխավոր էջ » 2018 » September » 24 » 9999 կարմիր վարդերից զգեստը՝ ամուսնության առաջարկություն Ladynews.am
10:04 PM
9999 կարմիր վարդերից զգեստը՝ ամուսնության առաջարկություն Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

Չինացի դիզայներ Քսյաո Ֆանը սիրած աղջկան ամուսնության առաջարկություն է արել՝ 9999 վարդից պատրաստված զգեստ նվիրելով: Ամուսնության նման օրիգինալ առաջարկը, իհարկե, գեղեցկուհի Ին Մին չի մերժել: Ի դեպ, Մին 2009 թվականին ճանաչվել է «Միսս բիկինի Չինաստան»:

Զգեստի վրա միաժամանակ աշխատել է մի քանի դերձակ, ընդ որում, ինչպես պատմել է Քսյաոն, իր սիրելիի համար իրենք տանջվել են օր ու գիշեր: Կարմիր վարդերից օրիգինալ զգեստի լուսանկարը մեծ հաջողություններ է գրանցում սոցցանցերում. այն արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ վիրտուալ «համակրանքների»:

 

 

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Կատեգորիա: Գլխավոր էջ | Դիտումներ: 235 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x