Գլխավոր էջ » 2018 » September » 22 » 7 բան, որ աղջիկները չեն հանդուրժում տղամարդկանց մեջ. Hayacq.com
2:11 PM
7 բան, որ աղջիկները չեն հանդուրժում տղամարդկանց մեջ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Այսօր կխոսենք աղջիկներին նյարդայնացնող երևույթների մասին և կփորձենք հասկանալ, թե ինչ է պետք անել դրանցից ազատվելու համար:

 

Ալարկոտություն

Չի կարելի ալարել այնտեղ, որտեղ դա ընդհանրապես տեղին չի: Այո, դու կարող ես առավոտյան կես ժամ ավել մնալ անկողնում, քանի որ կիրակի է: Կարող ես ձվածեղ պատրաստել, քանի որ դա արագ է: Բայց եթե աղջիկը քեզնից ինչ-որ արարքներ է ակնկալում, ալարել չի կարելի:

Փնթիություն

Այս բառի տակ մի քանի կետ կա, որ կարող է մտապահել անգամ ամենացրված մարդը: Մի թքիր փողոցում: Ոչ մի դեպքում: Կոշիկներդ չեն կարող կեղտոտ լինել: Էլ չեմ ասում հագուստիդ մասին:

Գլուխգովանություն

Ինչ էլ հագնես, ինչ ավտոմեքենա էլ վարես, ինչ ազդեցիկ հարազատներ էլ ունենաս, գլուխ գովալ չի կարելի: Դա չի զարդարում տղամարդուն: Քեզ չի զարդարի նաև այն, որ դու ամեն անկյունում ասես, թե որքան յուրօրինակ մարդ ես դու: Թույլ տուր դիմացինին ինքնուրույն հանգել այդ եզրակացության:

Ոչ հարգալից վերաբերմունք

Վաճառողների, մատուցողների, բանկային ծառայողների և սպասարկող անձնակազմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը վայել չէ իսկական տղամարդուն: Քո հիմար վարքի համար կամաչի կողքիդ գտնվող աղջիկը, և, հավատա, մյուս անգամ չի ցանկանա ներկա գտնվել քո չհիմնավորված ներկայացումներին:

Համեմատություն մայրիկիդ հետ

Երբեք ոչ մի դեպքում մի համեմատիր սիրելիիդ մայրիկիդ հետ: Կամ եթե համեմատում ես, պարտադիր չի բարձրաձայնել կատարածդ համեմատությունների արդյունքների մասին: Դու պետք է հասկանաս, որ սիրելիդ ու մայրիկդ տարբեր մարդիկ են, և սիրած աղջիկդ պարտավոր չի լինել մայրիկիդ նմանակը:

Ճկույթի երկար եղունգ

Եթե կարդում ես սա, իսկ ճկույթիդ եղունգը երկար է, հենց հիմա գնա ու մկրատ գտիր:Ճկույթի երկար եղունգը երկրորդ կետն է` բազմապատկած 20 անգամ: Դու հին Չինաստանի բարձր խավի ներկայացուցիչ չես, եղունգովդ ծրար չես բացում, գող չես, որ եղունգով փական է բացում, տարբեր փոշիներ չես օգտագործում: Բա էլ ինչի՞դ է պետք երկար եղունգը: Վիրավորական արտահայտություններ կանանց հասցեին:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 320 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x