Գլխավոր էջ » 2018 » September » 23 » 6 կարծրատիպ, որոնք թույլ չեն երջանիկ հարաբերություններ կառուցել Ladynews.am
11:30 PM
6 կարծրատիպ, որոնք թույլ չեն երջանիկ հարաբերություններ կառուցել Ladynews.am

Ladynews.am-ը գրում է.   

'

Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում կատարյալ սիրավեպը, սակայն կատարյալ զույգերի վերաբերյալ այս 6 միֆերին հավատում են շատերը: Եվ իզուր:

 

Որոշ կարծրատիպերին հավատալը խնդիրներ են ստեղծում նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում դրանք չկային:

Ահա 6 ամենատարածված մոլորությունները, որոնց պետք է դադարել հավատալ, եթե ցանկանում եք կառուցել ամուր հարաբերություններ:

1. Կատարյալ հարաբերություններում տարակարծություններ չեն լինում

Դուք կզարմանաք, սակայն վեճերը և կոնֆլիկտները նշան են, որ հարաբերությունները դեռ չեն «մարել»: Եթե նույնիսկ դուք շատ մոտ եք ձեր զույգի հետ, ինչպիսի՞նն է հավանականությունը, որ դուք ամեն ինչում միշտ համաձայն կլինեք: Լավ հարաբերությունները այն չեն, որտեղ չկան վեճեր, այլ նրանք, որտեղ կարողանում են կառուցողական կերպով լուծել դրանք:

Մեկ այլ հարց է, թե ի՞նչ անել այդ վեճերի հետ: Առողջ զույգը փորձելու է վերացնել դրանք, իսկ անառողջը, ապրում է վառոդի տակառի վրա և անվանում է այդ գործնթացը «կիրք»:

2. Կատարյալ զույգերը միշտ ամուսնանում են

«Ե՞րբ ենք պարելու ձեր հարսանիքին»,- հարցնում են ընկերները և ծնողները: Հոգնելով այդպիսի հարցուփորձերից, ոմանք երբեմն ցանկանում են անկեղծ պատասխանել՝ «երբեք»: Ամուսնությանը, երեխաներին կարելի է պատրաստ լինել կյանքի ամենատարբեր փուլերում: Մարդիկ պետք է հասկանան, որ ամուսնությունը և երեխաները շատ անձնական գործեր են:

3. Կատարյալ զույգի մոտ տղամարդը հայթհայթող է, իսկ կինը օջախի պահապան

 

 

Սա ամենատարական կարծրատիպերից մեկն է: Այն զույգերը, ում մոտ այդպես չէ կամ հակառակն է, սկսում են մտորել իրենց հարաբերությունների կատարյալության մասին: Իսկ հարաբերությունները սկսում են փչանալ նրանից, որ չեն համընկնում հասարակության պատկերացումներին: Լինում է այնպես, որ զույգում կինը կազմակերպիչ և լիդեր է, իսկ տղամարդը աջակից և խոհարար: Եվ դա բացարձակապես նորմալ է: Եվ լավագույն տարբերակը այն է, եթե ձեր զույգում իրավահավասարություն է և չկան հայթհայթողներ և պահապաններ:

4. Կատարյալ զույգերի համար գոյություն չունեն այլ մարդիկ

Հավատարմությունն ընտրություն է, իսկ լիբիդոն անգիտակից գործընթաց: Եթե աղջկա ուղեղում պահի տակ անցնում է մեկ ուրիշը, կամ եթե տղան մի պահ ուրիշ աղջկա ոտքերին է նայում, դա դեռ անհանգստության առիթ չէ: Դա նույնքան բնական է, որքան շնչելը կամ սնվելը և ընդհանրապես չի նշանակում, որ որևէ բան այն չէ: Իսկ դավաճանությունն արդեն սիրո «անկատարելիության» լուրջ նշան է:

5. Զույգերը հասկանում են միմյանց կես խոսքից 

Մեզանից ոչ մեկը չի կարող կարդալ ուրիշի մտքերը: Այստեղից էլ և գալիս են խնդիրների, և նեղվածության բեռը՝ թաքնված բավականին խորը: Զույգերի մեծամասնությունը բաժանվում են այնպես էլ չիմանալով միմյանց: Իսկ կանանց մեծամասնությունը հիասթափվում է տղամարդկանցից՝ չբացահայտելով նրանց լավ կողմերը: Առողջ հարաբերություններում զույգերը չեն քաշվում միմյանցից, այլ լուծում են խնդիրները և սովորում հաղթահարել կյանքի բարդ խնդիրները:

6. Կինը և տղամարդը մեկ ամբողջության երկու կեսն են

Համաձայն այս կարծրատիպի միայնակ մարդը ոչ լիարժեք է: Միաժամանակ, իրականում երջանիկ են ինքնահաստտաված, ներդաշնակության մեջ ապրող մարդիկ: Երկու կեսերի մասին միֆը ընդունելի է միայն պատասխանատվության վերաբերյալ, որը կրում են երկուսը: «Մենք մեկ ամբողջություն ենք» պնդումը պետք է նշանակի հարազատություն, այլ ոչ թե լիակատար միաձուլում: 

 

Նյութի աղբյուր՝   Ladynews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 221 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x