Գլխավոր էջ » 2018 » September » 24 » 6 գործողություն, որ կանայք երբեք չպետք է անեն տղամարդկանց համար Hayacq.com
11:19 PM
6 գործողություն, որ կանայք երբեք չպետք է անեն տղամարդկանց համար Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են երջանիկ լինել։ Սակայն, կանայք հաճախ իրենց ուսերին են վերցնում տղամարդու դերը, զոհաբերում են իրենց ու փչացնում իրենց հարաբերությունները։

Նույնիսկ եթե ձեր ընտրյալն աշխատանքի հետ կապված կամ ֆինանսական խնդիրներ ունի, ապա պետք է հիշեք, որ միշտ կարելի է նոր աշխատանք գտնել։ Եթե նա մտածում է իր ընտանիքի մասին, ապա ամենաբարդ աշխատանքին էլ կահամաձայնի։ Եթե դուք սկսեք նրա փոխարեն լուծել այս խնդիրները, ապա նա ավելի տղամարդկային չի դառնա, իսկ դուք ստիպված կլինեք ծանր աշխատանք կատարել։

Պետք չէ տղամարդուն մշտապես թանկարժեք նվերներ մատուցել։ Նվերները պետք է համարժեք լինել։ Կարիք չկա նրա համար մեքենա գնել, եթե նա ձեզ միայն խոհանոցային պարագաներ է նվիրում։ Ավելին, թանկարժեք նվերներով դուք կարող եք վանել նրան, հատկապես, այն դեպքում, եթե նա նույնը չի կարող անել ձեզ համար։

Ի տարբերություն կանանց, տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց խղճում են։ Կանայք հաճախ են ցանկանում մխիթարել տղամարդկանց, սակայն այդպես կարող եք միայն վանել նրանց։ Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք տեսնում են իրենց վատ վիճակում։ Ավելի լավ է լսեք նրան ու լավ խորհուրդ տվեք։

Նույնիսկ երբ դուք ճիշտ էիք և ամեն ինչ ձեր ասածի պես է եղել, երբեք մի ասեք տղամարդուն «Ես այդպես էլ ասում էի»։ Դա կարող է վիրավորել նրան, քանի որ նախ դուք ճիշտ էիք, իսկ երկրորդ՝ դուք մատնանշում եք դրան։ Բոլոր տղամարդիկ էլ ցանկանում են զգալ իրենց առավելությունը, իսկ երբ դուք բացահայտ ցուցադրում եք, որ ճիշտ էիք, դա վանում է նրանց։

Եթե ձեր ամբողջ կյանքը նվիրեք տղամարդուն ու երեխաներին, ապա ձեր ընտրյալը շատ արագ կկորցնի ձեր հանդեպ հետաքրքրությունը։ Վաղ թե ուշ նա կցանկանա միայնակ մնալ կամ իր կողքին գեղեցիկ կին տեսնել։ Եթե ամուսնացել եք, դա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեզ հաճելի բոլոր երևույթներից։

Կանայք շատ են սիրում փոխել արտաքինը, սակայն երբեք պետք չէ դա տղամարդու համար անել։ Եթե ձեր ընտրյալը ցանկանում է արմատական փոփոխություն անել, որը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, ապա երբեք չհամաձայնվեք։ Սակայն, եթե խոսքը մանրուքների մասին է, ապա կարող եք ուրախացնել ձեր տղամարդուն ու համապատասխանել նրա ցանկություններին։

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 482 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x