Գլխավոր էջ » 2019 » May » 20 » 5 բացահայտում Ցլերի մասին. News.am
3:32 PM
5 բացահայտում Ցլերի մասին. News.am

News.am-ը գրում է.   

սր
loading...


1. Նրանք հավատարիմ են

Ցուլն ի վիճակի չէ ձեզանից երես թեքել մանր վեճի կամ վիճաբանության հետեւանքով: Նա ձեր վեճը հիմար թյուրիմացություն կհամարի: Նա ձեր կողքին կանցնի բոլոր դժվարությունների միջով, նույնիսկ եթե դուք նրան չկանչեք. պատրաստ կլինի նեցուկ լինել ցանկացած պահի: Նա համեստ է, այդ պատճառով իրեն չի պարտադրի, բայց եթե նրա կարիքն ունենաք, ուրախ կլինի աջակցություն տրամադրել: Ցուլը նա է, ով անպայման կլսի ձեր խնդիրները, ձեզ ուսը կտրամադրի, որ լաց լինեք եւ կստիպի ձեզ զգալ ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատված:  

2. Ցուլը ձեզ ընկալում է այնպիսին, ինչպիսին կաք

Ցուլը երբեք չի դավաճանում: Նա պաշտում է նրանց, ում ընտրել է` սկզբից եւ մինչեւ այն ժամանակը, մինչեւ դուք ինքներդ նրան ասեք, որ հարաբերություններն իրենց սպառել են:  Մի դավաճանեք նրան: Նա դավաճանություն չի ներում: Ավելի ճիշտ, նա ուղղակի չգիտե, թե ինչու անի դա, եթե ամբողջ կայուն աշխարհը հանկարծ կերերա եւ կփլվի: Այն կառուցել ավերակների վրա. չէ, դա նրա համար չէ:  Նա, որպես երկրային նշան, լավ գիտե բոլոր օրենքները եւ ընդունում է, որ   նվազագույն   քամին բոլոր ջանքերը հօդս կցնդեցնի: Եթե Ցուլը կարողանա ներել, երկրորդ դավաճանությունը նրան կզրկի շնչելու ուժից: Դեպի ձեզ, բնականաբար: Եվ այդտեղ փոխզիջումներ չեն կարող լինել: 

Կարող է թվալ, թե Ցուլը դժվար է տեղից շարժվում, ծանոթանում նոր մարդկանց հետ: Բայց այդպես չէ: Նա շփվող է եւ լավ է զգում մարդկանց: Նա մարդկանց ընդունում է ամբողջ սրտով, բոլոր թերություններով եւ տարօրինակություններով, նա հեշտորեն հարմարվում է նոր մարդուն, հեշտորեն հասկանում է նրան:  

Ցուլը կարող է սեփական ներքին խնդիրներ ունենալ եւ տարաձայնություններ ինքն իր հետ, բայց նրանք չեն փորձում ուրիշներին համոզել: Նրանց կողքին ընկերները հայտնվում են բավականին հեշտ, այդ պատճառով մարդիկ գնահատում են այն կայունությունը եւ անվտանգությունը, որ տարածվում են նրանցից:  

3. Ցլի հետ դուք ձեզ պաշտպանված եք զգում

Ցուլը բացառիկ է նրանով, որ այն հանգստությունը, որը տարածվում է նրանից, ձեզ ստիպում է ինքներդ ձեզ անվտանգ զգալ օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի: Նա ինքնավստահ է, բոլորը, որոնք նրա կողքին են, նույնչափ հարթ եւ հանգիստ են ապրում, իսկ դուք նրա կողքին անխոցելի եք:  Ցլերը խիզախ են եւ ուղղագիծ: Նրանք բավականաչափ ուժեղ են, որպեսզի քարշ տան իրենց խնդիրները եւ աջակցեն ձեզ` ձեզ չծանրաբեռնելով սեփական գործերով: Անգին հատկանիշ է, ճիշտ է:  

4. Ցուլը աներեր է

Ցուլը շատ դրական հատկանիշներ ունի, բայց նրա թերությունը սեփական որոշումներում աներեր մնալն է: Այո, այո, մենք դարձյալ համառության մասին ենք խոսում: Նույնիսկ մի փորձեք, դուք ի վիճակի չեք նրան ստիպել, որ փոխի ձեւավորված կարծիքը, կյանքի նկատմամբ նրա հայացքները չեն փոխվի: Նա մինչեւ մանրուքներ մշակում է իր ուղին, այդ պատճառով չի սիրում հանպատրաստիություն` նախատեսելով ամեն ինչ նախապես ծրագրել: 

Եթե կարծում եք, որ այն հարաբերությունները, որոնցում անշարժացել է Ցուլը, երբեք չեն ավարտվի, համբերատար եղեք, Ցուլը նոր կյանք է կառուցում` վերանայելով աշխարհում ամեն ինչ եւ նոր հորիզոններ ձեւավորելով:  

5. Ցուլը ուժեղ ոգու տեր է

Ցլի անբեկանելի կամքը նրան թույլ է տալիս չենթարկվել օտար ազդեցության, հաղթահարել ցանկացած խոչընդոտ, որը հայտնվում է նրա ճանապարհին: Դժգոհությունների հեղեղը ջախջախվում է Ցլի հզոր կեցվածքին բախվելով, եւ եթե դուք նրա կողքին եք, նա ձեզ թույլ չի տա ընկնել եւ հաղթահարելով բոլոր դժվարությունները` զուգահեռաբար ձեզ էլ դուրս կքաշի:  

Ցլի սիրող եւ համբերատար հոգին մտադիր է առաջին հերթին աշխարհն ավելի լավը դարձնել իր բարեկամների եւ ընտանիքի համար: Նա կվայելի կայունությունը, առօրեականությունը, կաշխատի եզան նման եւ առանց շտապելու բոլորին կգերազանցի: 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 89 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 2.0/1
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }