Գլխավոր էջ » 2018 » September » 28 » 300 դոլար նրան, ով 30 ժամ կանցկացնի դագաղում Blognews.am
8:27 PM
300 դոլար նրան, ով 30 ժամ կանցկացնի դագաղում Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ամերիկյան Six Flags զվարճանքների այգին կազմակերպում է «Վախի գիշեր», որը տեղի կունենա Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում հոկտեմբերի 13-ին։ Թեմատիկ գիշերվա ընթացքում հաճախորդներին առաջարկում են անցկացնել 30 ժամ միջոցառման համար ստեղծված հատուկ դագաղում։ Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու 300 դոլար և ստանալու այլ բոնուսներ։

Մրցույթին միաժամանակ կարող է մասնակցել վեց մարդ։ Յուրաքանչյուրը հնարավորություն ունի լքելու դագաղը ամեն ժամվա մեջ վեց րոպեով՝ բնական կարիքները հոգալու համար։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։ Մրցույթի ընթացքում մասնակիցներին կկերակրեն, նաև թույլատրվում է վերցնել բարձ և ծածկոց` հարմարավետության համար։ Բացի այդ՝ տարածքում կլինեն հեռախոսները վերալիցքավորելու համար նախատեսված սարքավորումներ։

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 235 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x