Գլխավոր էջ » 2019 » July » 14

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է, նա չի մահացել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության պատասխանատու Անի Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ է հայկական լրատվամիջոցները և բազմաթիվ դերասաններ հրապարակումներ էին կատարում, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է: «Ապատեղեկատվությունը չգիտեմ, թե ինչպես է տարածվել և ումից է տարածվել: Իր տղայի՝ Գոռի հետ խոսել ենք, Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ պառկած է, չի մահացել: Նա Բելգիայում է, իր տղայի մոտ»,- ասաց մամուլի պատասխանատուն: Ռուդոլֆ Ղևոնդյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: Նա վերջերս կաթված է տարել։ Նարեկ Կիրակոսյան 


© factor ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 96 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-07-14 | Մեկնաբանություններ (0)

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Նա 67 տարեկան էր։

Ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավա ... Read more »

Դիտումներ: 831 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2019-07-14 | Մեկնաբանություններ (0)