Գլխավոր էջ » 2018 » September » 29

Ֆեյսբուքյան մի օգտատեր ամիսներ առաջ իր էջում մի տարօրինակ արարածի լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ իր տան բակից ինչ-որ անհայտ կենդանու նորածին ձագ է գտել։ Կինը որոշել էր պահել կենդանուն։

Մոտ երկու ամիս շարունակ նա խնամել է անծանոթ կենդանու ձագին, նրան սնունդ տվել։ Արդեն մոտ մեկ ամիս հետո կինը հասկացավ, որ այն մկնանման ինչ-որ կենդանի է։ Հետագայում պարզվեց, որ ավելի կոնկրետ՝ այն Petaurus breviceps տեսակի կենդանի է, որոնց քաշը չի գերազանցում 120 գրամը։ Նրանք սնվում են տարարտեսակ բանջարեղենով և քաղրեղենով, ուստի կնոջ համար հեշտ էր նրան պահելը։

Ահա մի քանի լուսանկար, թե ինչպես է քիչ-քիչ մեծացել կենդանին և ինչ տեսք ունի հիմա։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1458 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

 

Ի՞նչ տեսաք առաջինը:

Առյուծ

Դուք սիրում եք իրերը տեսնել այնպիսին, ինչպիսին դրանք կան, և ունակ եք նայելու ձեր վախի աչքերին: Դուք շատ համարձակ և քաջասիրտ մարդ եք:

Էկզոտիկ թռչուն

Դուք փոքր-ինչ թեթևամիտ եք և որոշ հարցերում էլ անտարբեր: Դուք ունեք ստեղծագործական հակումներ և աշխարհը բարեկարգելու միտումներ:

Դիտումներ: 404 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

Ավելորդ քաշի խնդրին բախվում են գրեթե բոլորը: Շատ հաճախ դիետաներն անօգուտ են լինում, սակայն ո՞րն է դրա պատճառը:  

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 պատճառ, թե ինչու եք դուք քաշ հավաքում կամ չեք կարողանում նիհարել:

1. Դուք չեք նախաճաշում

Կամ էլ սխալ եք նախաճաշում: Լիարժեք և առողջ նախաճաշը նպաստում է օրգանիզմի կարգավորված աշխատանքին, իսկ, այ, օրվա ընթացքում մանր-մունր ինչ-որ բաներ ուտելը վատ է անդրադառնում ձեզ վրա, քաշի ավելցուկի հանգեցնում:

2. Դուք օրվա մեջ 7-9 ժամ չեք քնում

Քիչ քնող մարդու օրգանիզմում նկատվում է կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացում, որը պատասխանատու է քաշ հավաքելու համար: Այդ իսկ պատճառով էլ ոչ բավականաչափ քնելը հանգեցնում է քաշի ավելցուկի:

3. Դուք 4 պատի ներսում եք նս ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 720 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

 

«Պատմության մեջ ամենից նշանակալի հայտնագործությունների ցուցակներում մշտապես հիշատակվում է օդորակիչը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեզ ապրել և աշխատել մոլորակի ամենաանբարենպաստ մասերում։ Բայց ինչ կասեք, եթե մենք ավելի պարզ լուծում ենք բաց թողել՝ ներկը»,– գրում է The Times-ի լրագրող Թոմ Ուիփլը։

Գիտնականները ներկ են մշակել, որը անդրադարձնում է արևի ջերմության 96%-ը, և արդյունքում, շենքի պատը օդից 6 աստիճանով ավելի սառն է լինում։ Հետազոտողների խոսքերով՝ այս ներկը զգալիորեն կնվազեցնի օդորակիչների օգտագործման անհրաժեշտությունը։

Կոլումբիայի համալսարանի ֆիզիկոսները նոր ներկ են ստեղծել այն բանից հետո, երբ մի պոլիմերի արտասովոր հատկությունն են նկատել։ Հեղուկից բարակ պինդ թաղանթի վերածվելով՝ որոշակի պայմանների դեպքում, ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 289 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

Ալլա Պուգաչովան երեք անգամ երեխայի է սպասել հայտնի երգիչ Վլադիմիր Կուզմինից: Այս մասին ասել է երգչի առաջին կինը՝ բանաստեղծուհի Տատյանա Կուզմինան:

«Նա Կուզմինից ոչ թե մեկ, այլ երեք անգամ է հղիացել: Նա բոլորին լույս աշխարհ է բերել»,-ասել է Տատյանա Կուզմինան:

Նրա խոսքով՝ Պուգչովայի և Կուզմինի դուստրերից մեկին հանձնել են Սև ծովի առափնյա շրջանում գտնվղ մանկատներից մեկը:

«Նա միշտ դավաճան է եղել: Ալլա Պուգաչովան երբեք էլ ինձ համար ոչ ոք չդարձավ: Նա դատարկ տեղ դարձավ: Ես նրան հարգում էի արվեստի համար»,-նշել է Տատյանա Կուզմինան:

Բանաստեղծուհին Կուզմինի հետ ամուսնացած է եղել 1977-1985-ին:

Պուգաչովան պաշտոնապես ամուսնացած է եղել հինգ անգամ: Այժմ նա երեք երեխա ունի:

 

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 486 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

«Սիրելի բարեկամներ:

Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը:


Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում:

Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»,- Facebook -ի իր  էջում գրել է Նարե Գրիգորյանը: 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 419 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-30 | Մեկնաբանություններ (0)

Խոյ և Ցուլ

Խոյը շատ կամային է, իսկ Ցուլը՝ համառ: Երբ այս երկու հատկանիշները բախվում են, առաջանում է լուրջ խնդիր: Երբ նրանք ի վերջո բաժանվում են, Խոյը ցանկանում է հնարավորինս արագ մոռանալ ամեն բան ինչպես վատ երազ, իսկ Ցուլը դեռ երկար ժամանակ բացատրությունների է սպասում: 

Ցուլ և Աղեղնավոր

Աղեղնավորը չի կարող ապրել առանց արկածների, իսկ Ցուլը սիրում է ժամանակ անցկացնել տանը, հանգիստ պայմաններում: Նրանց էներգիաներն իրար հակասում են, և Ցուլն ի վերջո չի դիմանում, իսկ Աղեղնավորի համար միևնույն է, նա շատ փորձառու է:

Կույս և Աղեղնավոր

Այս երկուսից և ոչ մեկն էլ հակված չէ լուրջ հարաբերությունների: Կույսերի կարծիքով Աղեղնավորները չափազանց անհոգ են և թեթևամիտ, կարող են օրերով կորչել, ինչը Կույսերը չեն պատրաստվում հանդուրժ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 838 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Թեև փոփոխությունները կյանքի անհրաժեշտություններց մեկն են, բայց փոփոխությունները տանելն ու հանդուրժելն այդքան էլ հեշտ չէ մեզ համար։ Միայն այն ժամանակ, երբ հարմարվում ես նոր իրավիճակին, կարողանում ես ընկալել այդ փոփոխությունների դրական ազդեցությունը։ 

Կենդանակերպի այս 3 նշանների համար, այն փոփոխությունները, որ սպասվում են այս շաբաթ շատ մեծ սթրեսս են լինելու։  

Կշեռքներին անձնական կյանքի կտրուկ դրամատիկ փոփոխություններ են սպասում։ Մի հուսահատվեք, ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Դա ձեզ համար հարաբերություններ վերակառուցելու մեծ փորձ կլինի։

Կարիճների անձնական կյանքը վտանգված է։ Զուգընկերոջ նկատմամբ սերն ու վստահությունը կորցնելու մեծ հավանականություն կա այս շաբաթ; Իրականությունը կսովորեցնի Ձեզ համբերատար ու հետևողական լինել։  

Աղեղնավորների առողջությունն ու աշխատանքն են վտանգված այս շաբաթ։ Այս շաբաթ կարող եք խնդիրներ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 588 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու,

Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա 1/18, 1/21, Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքերի և «Հաղթանակ» զբոսայգուն հարակից առանձնատների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 465 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Գարեջրի օգտագործումը, ինչպես և ցանկացած ալկոհոլային խմիչքի, կապված է առողջության համար որոշ ռիսկերի հետ, սակայն գարեջուրը, ինչպես պարզել են Մեքսիկայի գիտնականները, դրական կողմեր էլ ունի. այն մասնավորապես կարող է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաև օգնել ճարպակալության դեմ պայքարում։

«Որոշակի օգտակար հատկություններ ունի նաև սովորական գարեջուրը, սակայն ավելի լավ է ոչ ալկոհոլայինը օգտագործել։ Դրա ծավալը սակայն պետք է խստորեն վերահսկվի, այսինքն նույնիսկ եթե գարեջուրը ոչ ալկոհոլային է, այն չի կարելի չարաշահել»,– նշում են մեքսիկացի գիտնականները։

Այսպիսով, ո՞ր հատկությունների շնորհիվ է գարեջուրը պաշտպանում սիրտ–անոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդուն։ Գիտնականներն ասում են, որ այն բաղադրիչների հ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 227 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ցանկացած մարդու դուր չի գալիս տհաճ հոտը և իհարկե նա փորձում է ազատվել դրանից ինչ-որ միջոցների շնորհիվ, գնելով օդի տարբեր թարմացնող միջոցներ` բուրավետ մոմեր և այլ բաներ։ Սակայն եթե դուք ուզում եք հրաժարվել քիմքիական նյութերից և ստեղծեք ձեր տան սեփական բույրը, ապա ձեզ հարկավոր է ընդամենը եթերային յուղ։ 

Եթերային յուղերի մեծամասնությունը արտադրվում են դեղաբույսերից և մրգերի կորիզներից։ Յուղերի օգնությամբ կարելի է լավ տրամադրվել, թուլանալ և հանգստանալ։ Պարզապես քսեք մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերային յուղից անձեռոցիկի կամ զուգարանի թղթին  և ձեր տունը կլցվի հաճելի բույրով և հրաշալի էներգետիկայով։

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 378 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Մարդու ամենամեծ օրգանը մաշկն է, և հենց մաշկային խնդիրներն են ամենաշատը մարդկանց անհանգստություն պատճառում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենատարածված մաշկային խնդիրը՝ դեմքի շրջանում առաջացող բշտիկները, հանդիպում են աշխարհի բնակչության առնվազն 80%-ի մոտ։ Մաշկի վրայի մուգ կետերը ևս շատ տարածված են աշխարհում, սակայն հանդիպում են առավել տարիքով մարդկանց մոտ։ Իրականում այդ մուգ կետերը կարելի է բնական միջոցների օգնությամբ վերացնել, սակայն հարկ ենք համարում նաև ձեզ տեղեկացնել դրանց առաջացման պատճառների մասին։

Որտեղի՞ց են առաջանում այդ մուգ բծերը

Image result for dark spots on skin

Մուգ կետերը մաշկ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 480 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

31-ամյա Սինդի Մուրը շուրջ 10 հազար ֆունտ ստերլինգ է ծասել սեքս տիկնիկի նմանվելու համար։ Նա 19 տարեկանից փոփոխել է իր վարսերը, մեծացրել շուրթերն ու կրծքերը վիրահատել կողոսկրերը։ Այս մասին գրում է cosmo.ру-ն։

Սինդին չի հավանում իր բնական արտաքին տեսքը, իսկ այսպիսիսի տեսքով նա կարողանում է խոշոր գումարներ վաստակել ինստագրամյան էջի շնորհիվ՝ գովազդի միջոցով։ Այս պահին նրա հետևորդների թիվը գերազացնում է 40 հազարը։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 846 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Օրգանիզմը տարբեր ախտանշանների միջոցով զգուշացնում է այն մասին, որ մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Fithacker.ru-ն ներկայացրել է նշաներ, որոնք կհուշեն՝ ժամանակն է մաքրելու օրգանիզմը:

Անքնություն: Սա կարող է տոքսինների կուտակման և արյան շրջանառության արգելափակման հետևանք լինել:

Էներգիայի բացակայություն: Մշտական հոգնածությունը կարող է վկայել տոքսիններով գերբեռնված լինելու մասին: Եթե հոգնածության պատճառը տոքսինների կուտակումն է, աղեստամոքսային տրակտը մաքրելուց հետո այդ զգացումը կանհետանա:

Մաշկային խնդիրներ: Քորը, ակնեն կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Այդ կերպ օրգանիզմը փորձում է դուրս բերել անպետք նյութերը:

Գլխացավեր: ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 713 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել բավականին տարածված մի խնդրից՝ լվացարանի խցանումից խորամանկ կերպով դուրս գալու հրաշալի տարբերակ։

Եվ նորից ժողովրդական միջոցներն ավելի արագ են և արդյունավետ, քան մեր օրերում մեծ տարածում գտած քիմիական նյութերը։ Սա փորձված մեթոդ է։

Ժամանակի ընթացքում լվացարանում կամ վաննայում կուտակվում են բազմաթիվ կեղտեր և փոշիներ։ Եվ մի գեղեցիկ օր հեղեղատարի խցանումն այնքան շատ է լինում, որ ջուրը չի կարողանում անցքերով հոսել։ Մի շտապեք սանտեխնիկ կանչել, քանի որ այդ իրավիճակն ունի լավ լուծում։

Այս խորամանկ հնարքն ինձ պատմել է տատիկս։ Այն օգնում է բացել լվացարանի խցանումը։
Մենք մեծ սիրով կկիսվենք ձեզ հետ այս միջոցով։

Բաղադրիչներ

  • 200 գրամ խմորի փխրեցուցիչ,
  • 200 գրամ աղ ... Read more »
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 623 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Փարիզում անշարժ գույքը շատ թանկ արժե: Այնքան, որ քաղաքացիներից մեկն արդեն 25 տարի է՝ ապրում է ընդամենը1 քառակուսի մետր տարածքում, գրում է The Sun-ը:

71-ամյա Խոսեն փոքրիկ բնակարանի համար ամսական 250 եվրո է վճարում: Չնայած որ հաստատության փաստացի տարածքը 5 ք/մ է, նա կանգնած կարող է տեղաշարժվել 1 ք/մ-ում:

«Ես ինձ կրիա եմ զգում: Դա ցավալի է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Իմ ծանոթներից կամ գործընկերներից ոչ ոք անգամ չի պատկերացնում, թե ինչ պայմաններում եմ ապրում»,-ֆրանսիական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ասել է Խոսեն:

Փարիզեցին ստիպված է հաշտվել նաև տանիքից կաթոցների հետ, քանի որ վերին հարկում է բնակվում:

Խոսեի բնակարանում լոգարան չկա, այդ պատճառով նա լողանում է հանրային լողավազանում:

Պետք է նշել, որ Փարիզում շատերն ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 315 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Վարդան Անտոնյանի գործի դատական քննությունը:

 

Մեղսագրված արարքի կատարման պահին Վարդան Անտոնյանը 33 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին:

Վարդան Անտոնյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականի հունվարի14-ին:

Ըստ մեղադրանքի՝ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի ձեռք բերված հրազենից՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով՝ փորձել էր սպանել քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագին»: Սակայն իր հանցավոր մտադրությունը Վարդան ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 426 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

ԱՄՆ-ից երկվորյակ էքստրասենս քույրեր Թերի և Լինդա Ջեյմիսոնները պատմել են, որ Մարքլը և արքայազն Հարին զգուշացում են ստացել հանգուցյալ արքայադուստր Դիանայից։ Այդ մասին գրում է life.ru-ն։

 

Նրանց խոսքով՝ Դիանան խոսել է զույգի ամուսնության մեջ անկայունության և լարվածության մասին։ Մասնավորապես դա կայանում է նրանում, որ զույգի հարաբերությունները կատարյալ չեն լինի և ընտանիքն ինքը մեղավոր կլինի այդ հարցում։

 

Երկվորյակ էքստրասենսները նաև փոխանցել են խոսքերը, որոնք իրենց պնդմամբ՝ պատկանում են Դիանային։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 312 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ճիշտ սննդակարգն աճող ուղեղի համար ապահովում է առողջ զարգացում: Ներկայացնում ենք 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:

1. Ընկույզ

 

Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:

2. Ավոկադո

 

Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:

3. Խնձոր

 

Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որն օգնում է երեխաներին կենտրոնանալ:

4. Վարսակ

 

Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:

5. Ձու

  ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 472 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

 

 

Առաջարկում ենք փոքրիկ մի ԹԵՍՏ։ Ընտրեք մատանին, որն ամենաշատն է դուր գալիս Ձեզ, և իմացեք, թե ինչ է վկայում Ձեր ընտրությունը Ձեր մասին։

1. Որսորդ

Վայրի էներգիա ունեք, որն ի հայտ է գալիս ձեզ անհրաժեշտ պահի։ Անհնար է մոռանալ ձեր աչքերը։ Հայացք, որը պարզապես մտնում է հոգին։ Ձեզ շրջապատող մարդիկ ձգտում են շփվել ձեզ հետ։ Ամբողջությամբ վստահում եք մտերիմներին, բայց դավաճանությունը երբեք չեք ներում։ Ձեր կյանքը շատերի հետաքրքրության առարկան է և հաճախ` նախանձի օբյեկտ։ Բայց ինքներդ հիմնականում ուշադրություն չեք դարձնում դրան։

2. Նուրբ գեղեցկություն ունեք

Առաջին հայացքից պարզ և ուրախ մարդ եք, մեծ շրջապատ ունեք, ձեզ հետ շփվելը հեշտ է և հաճելի։ Շատերն են նկատել, որ ձեզ հետ շփումից հետո իրենց տրամադրություն ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 864 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Խորը դեկոլտեով կարմիր բլուզով, օրիգինալ ոճով լուսանկարում Լիլուն անչափ նուրբ ու փխրուն կնոջ է նման։ 

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 268 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Բշտիկները միայն դեռահասների անեծքը չեն: Դրանք կարող են ի հայտ գալ նաև մեծահասակների մոտ:

Boomnews.am-ը ներկայացնում 5 պատճառ, թե ինչը կարող են նստատեղին բշտիկների առաջացման պատճառ հանդիսանալ։ 

1. Մաշկի չորությունը կարող է պատճառ հանդիսանալ 

 

 

2.Շատ կիպ հագուստն ու  ներքնազգեստը 

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 941 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Մրգերով ու բանջարեղենով, ընկուզեղենով և ձկնեղենով հարուստ Միջերկրածովյան դիետան նվազեցնում է ընկճախտի զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով մասնագետներին:

Պարզվել է, որ այս դիետան 33 տոկոսով նվազեցրել է ընկճախտի հավանականությունը: Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ շատ մարդկանց սննդակարգում շատ են բորբոքում առաջացնող նյութերը: Դրանք կարելի է  գտնել, օրինակ, վերամշակված մսամթերքներում, ալկոհոլում, որոնք կարող են ընկճախտ առաջացնել:

Իսկ բորբոքային սննդակարգը և համակարգային բորբոքումը կարող են հոգեկան շեղման պատճառ դառնալ:

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 180 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Նստատեղի նյարդն ամենաերկար նյարդն է մարդու օրգանիզմում, և այն գտնվում է ոտքի ետևի մասում։ Այս նյարդի մեկնարկային կետը գտնվում է հետույքում, այս նյարդն իջնում է ներքև՝ ավարտվելով ոտքի մոտ։

Լինում են դեպքեր, երբ այն առաջացնում է անտանելի ցավ։ Ցավը տարածվում է ծնկների, կողքերի և անգամ մեջքի վրա։

Բացի այդ՝ ցավը երբեք արագ չի անցնում, չնայած որ դա կախված է մարդուց և առաջացման պատճառներից։

Այս ցավից ազատվելու ամենապարզ միջոցը դեղահաբերն են, սակայն դրանք ոչ թե բուժում են հիմնական պատճառը, այլ ժամանակավոր վերացնում են ախտանշանները։ Մյուս կողմից՝ դուք կարող եք բուժել այդ խնդրի գլխավոր պատճառը՝ օգտագործելով բնական բուժման միջոցներ և կատարելով ֆիզիկական վարժություններ։

Այդպիսով՝ դուք միաժամանակ թուլացնու ... Read more »

Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 546 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Դեռևս հուլիս ամսին Microsoft-ը զգուշացրել էր Skype-ի (7.x) դասական տարբերակի օգտատերերին դրա սպասվող կասեցման մասին: Սկզբնապես ծրագրված էր սեպտեմբերի 1-ին անջատել հնացած ծրագիրը, սակայն արդյունքում օգտատերերը մի փոքր ժամանակ ստացան այն թարմացնելու համար՝ գրում է internetua.com-ը։

Համակարգիչների վրա Skype 7-ի անջատման նոր ամսաթիվը 2018թ․ նոյեմբերի 1-ն է, սմարթֆոնների և պլանշետների վրա՝ նոյեմբերի 15-ը։

Չնայած հետաձգմանը, օգտատերերին առաջարկվում է արդեն հիմա անցնել Skype 8 տարբերակին աշխատանքի մեջ ընդհատումներից խուսափելու համար։

 

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 288 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ոճաբանները հստակ խորհուրդներ չեն տալիս սվիտերների ձևի վերաբերյալ՝ կարճեցված, «օվերսայզ», խիստ և դասական մոդելներ: Բայց գունային ընտրության հարցում նորաձև կանայք ազատ են. ընդունելի են բոլոր երանգները՝ թե՛ խամրածները, թե՛ ամենապայծառները: 



... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 280 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ընկերություն: Հարաբերություններում ամենաշատն ընկերությունն եք գնահատում: Ձեր կողքին պետք է լինի մեկը, ում հետ կարող եք կիսել թե ուրախությունը, թե տխրությունը, ումից կարող եք աջակցություն և օգտակար խորհուրդ ստանալ: Կարիք ունեք զուգընկերոջ, ով ձեր լավագույն ընկերը կլինի:

Ձեզ չեն հետաքրքրում հարաբերությունները, որոնցում հարկավոր է ինչ-որ բան թաքցնել: Հարաբերություններ, որոնք թույլ կտան ավելի լավը լինել, քան հիմա եք: Ձեզ համար փոխադարձ անկեղծությունն ամենակարևորն է:

Կիրք: Ձեզ համար հարաբերություններում ամենակարևորը կիրքն է: Ցանկանում եք, որ սիրելին հարաբերություններում վառ պահի ցանկության կրակը: Եթե կրակը բացակայում է, կարծում եք՝ հարաբերություններն անիմաստ են, այդ դեպքում միասին լինելը նշանակում է՝ ստե ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 500 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Աղջիկ՝ համագործակցություն և աջակցություն: Մեծ հետաքրքրություն եք ցուցաբերում մարդկանց նկատմամբ, ուշադրություն հատկացնում: Պատրաստ եք համագործակցության, անհրաժեշտության դեպքում` նաև օգնությաb ձեռք մեկնելու: Օժտված եք լիդերին բնորոշ հատկություններով, որոնք օգտագործում եք մարդկանց սովորեցնելու, նրանց ձեր օրինակով ոգեշնչելու համար: Բնական վարքագիծ ունեք, որը թույլ է տալիս դուր գալ գրեթե բոլորին:

 

Հիշեք, որ բոլորին գոհացնելու փորձերը կարող են գերլարվածության պատճառ դառնալ: Միայն մի բանի համար եք ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 244 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել՝ ինչից եք վախենում սիրային հարաբերություններում: Պարզապես պատասխանեք, թե ինչեք առաջինը տեսնում լուսանկարում:

Տղամարդու դեմք: Սիրային հարաբերություններում ամենից շատ վախենում եք անորոշությունից: Հեշտ է վախենալ ամենից, ինչ չգիտենք: Սերը՝ իր բոլոր անսպասելի դրսևորումներով, չափազանց շատ է վախեցնում ձեզ: Ձեզ համար չկա ավելի սարսափելի բան, քան անկեղծանալ այլ մարդու առաջ՝ չպատկերացնելով՝ արդյոք նա նույն կերպ կպատասխանի՞ ձեզ: Բայց հարկավոր է բախվել այդ վախի հետ, եթե ձեզ համար կարևոր է խորը կապը: Բոլորն էլ վախենում են անորոշությունից, բայց դրանից խուսափելու դեպքում կարող եք զրկվել այն ամենից, ինչ կարող է առաջարկել կյանքը:

Կին, ում ձեռքին գիրք կա: Վախենում եք ձեզ կորցնել մեկ ուրիշի ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 367 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Խոյ և Կշեռք: Խոյերը լիդեր են, հատկություն, որն արտահայտվում է ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում: Այդ պատճառով Խոյերը չեն ընդունում կենդանակերպի այլ նշանի ներկայացուցչի, այդ թվում՝ Ցուլերին, ովքեր հարաբերություններում փորձում են գերակայել: Ազնվությունն ամենակարևոր հատկությունն է, որը Խոյերը գնահատում են սիրելիի մեջ: Նրանց համար լավ զուգընկեր կարող են դառնալ Կարիճն ու Առյուծները, բայց նրանց իդեալականորեն համապատասխանում են Կշեռքները: Խոյերին գրավում է Կշեռքների ազնվությունն ու պարզությունը, նրանք Կշեռքների հետ ուժեղ և կրքոտ կապ են ստեղծում:

Ցուլ և Կույս: Ցուլերը սիրում են ընտանիքը, ռոմանտիկ են, կարող են ամուր հարաբերություններ կառուցել Կույսերի հետ, ովքեր ևս գերադասում են հանգիստ ընտանեկան կյանք: Կ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 389 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Այս գեղեցիկ շունն անչափ շատ է սիրում իր տրիուհուն, որպեսզի նրան կիսի որեւիցե այլ կենդանու հետ, առավել եւս խաղալիքի։

Տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը խաղում խաղալիք շնիկի հետ, շոյում է նրան եւ ասում, թե որքան լավ տղա է նա: Ու շնիկն էլ հասարակ խաղալիք չէ, այն ե՛ւ շարժվում է, ե՛ւ հաչում, ե՛ւ թափահարում է պոչը: Դա անչափ դուր չի գալիս փոքրիկ ոսկեգույն ռետրիվերին, եւ նա սկսում է կպչել իր տրիուհուն, որպեսզի նա ուշադրությունն իր կողմը դարձնի:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 251 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Հիմալայներում ավելի քան 1400 մետր բարձրության վրա տեղավորված նոր օդանավակայանի պատուհաններից բացվում է ամենագրավիչ տեսարաններից մեկը: Այդ մասին հայտնել է CNN-ը: Օդանավակայանն սպասարկում է Հնդկաստանի հեռավոր շրջաններից մեկը՝ Սիկիմի նահանգը:

Օբյեկտի շինարարության վրա ծախսվել է 68,7 մլն դոլար: «Այն ցուցադրում է մեր ինժեներների ու բանվորների առաջավոր ձեռքբերումները: Դա հիրավի զարմանալի առաջընթաց է»,-ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Նոր օդանավակայանի՝ 2380 քառակուսի մետր մակերեսով թերմինալը կարող է տեղավորել մինչեւ 100 ուղեւորի: Մինչեւ թերմինալի բացումը զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները հարկադրված էին օգտագործել Արեւմտյան Բենգալիայի օդանավակայանը, իսկ այնտեղ մեքենայով կարելի է հասնել հինգ ժամում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 321 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Զարմանալի է, բայց շատ ղեկավարներ հաճախ բողոքում են այն բանից, որ իրենցից հաճախ հեռանում են լավագույն աշխատակիցները։ Եթե դա այդպես է, նրանք տագնապ բարձրացնելու պատճառ ունեն, քանի որ ցանկացած ընկերության համար արժեքավոր աշխատակիցների կորստից թանկ բան չկա։

Այս խնդիրները կարելի է վերագրել ինչի ասես, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ չեն հեռանում, եթե իրենց աշխատանքը ձեռք չի տալիս, մարդիկ հեռանում են, եթե իրենց դուր չի գալիս ղեկավարը։

Ի դեպ, խնդիրներից կարելի է խուսափել՝ իրավիճակին նոր հայացք ձգելով ու փոքր-ինչ ջանքեր գործադրելով։

Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ղեկավարների որ գործողություններն են լավ աշխատակիցներին նյարդայնացնում նախ և առաջ։

1. Չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։
Չափազանց մեծ ծանրաբեռնված ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 274 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Արդյո՞ք սոցիալական հմտությունների բացակայությունը բարեպաշտ լինելու նշան է։ Իհարկե, ոչ միշտ։ Եվ ինտելեկտ ասելով՝ այս վերլուծության հեղինակները չեն ենթադրում գիտական աստիճաններ և «խելքի չափման» այլ ավանդական եղանակներ։ Նրանք հղում են կատարում էմոցիոնալ ինտելեկտին։

Իսկ ի՞նչ է դա։

Էմոցիոնալ ինտելեկտը ինքդ քեզ հետ ազնիվ լինելու ունակությունն է, ռեֆլեքսիան, անծանոթ մարդու համար բաց լինելու կարողությունը, քո ոչ տրիվիալ ու հուզող կողմերը բացահայտելը, և ամենագլխավորը՝ խորը և բարդ զգացողությունների այն սպեկտրն արտահայտելը, որոնք քո միջով են անցնում։

Եվ պարզվում է, մենք դրան այնքան էլ սովոր չենք։ Մեզ համար ավելի հանգիստ է նորմալության մասին սփոփիչ պատկերացումներով ապրելը։ Եվ ներքին քննադատը, որը կողմնորոշվում է դեպի ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 263 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Այն մասին, թե ինչպես սովորել սեփական կյանքն ավելի շատ գնահատել։ Խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ կարդալ յուրաքանչյուրին։

Հեռացեք ժամանակին…  Տուն գնացեք, անգամ, եթե ձեզ ոչ ոք չի սպասում, երեկույթի ամենաթեժ պահին, երբ հյուր եք գնացել, անտեղի կապերից ու վատ սովորություններից, դեպրեսիայից ու մռայլ մտքերից, ծանր հիշողություններից, իրենց սպառած հարաբերություններից, ձեզ քայքայող մարդկանցից կամ ձեր կողքին եղած մարդուց։

Նրան ու ձեզ հնարավորություն տվեք գտնել նրան, ում հետ ավելի լավ կլինի, հարմարավետ, հանգիստ այն ձևի մեջ, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիդ։ Եվ եթե դուք այս կամ այն պատճառներով դա ի վիճակի չեք տալ միմյանց, մի զրկեք ձեզ դա այլ հարաբերություններում գտնելու փորձից ու հույսից։

Ժլատություն մի ա ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 234 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Թե ով է դրանք հորինել, հայտնի չէ։ Բայց նրանք, ովքեր ծանոթացել են դրանց հետ, շատ բաների հետ համաձայնել են ու հետագայում աշխատել են հետևել դրանց։

Դրանք նույնիսկ կանոններ չեն, այլ հոգեթերապևտիկ տեխնիկա։ Այն իր առջև տարհամոզելու խնդիր է դրել։ Դա երկար գործընթաց է։ Այն նպատակամղվածություն ու համառություն է պահանջում։

Դրա համար էլ այս կանոններին պետք է լրջորեն վերաբերվել ու խորհրդածել դրանց շուրջ, իսկ դրանք կարդալ պետք է ամեն օր։ Եթե դրանք մի անգամ կարդաս ու մի կողմ նետես, ապա ոչ մի օգուտ չի լինի։ Ավելի լավ է դրանք կախել սենյակում, որ շարունակ աչքիդ տակ լինեն։

Փորձեք ու շատ շուտով կհամոզվեք, որ համեմատաբար հեշտ է դարձել ապրելը։

1. Ամեն ինչի սկիզբը դատարկությունն է, բայց այն պետք է լցվի։

2. Ցանկալիին հասնելու համար միայն ցանկ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 257 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Դպրոցի և ուսուցիչների մասին 14 մտքեր

1. Դպրոցը մեզ պատրաստում է կյանքի այն աշխարհում, որը գոյություն չունի։

Ալբեր Քամյու, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

2. Մենք սովորել են մեր երեխաներին ասել, որ պետք է դպրոցում լավ սովորել, որ կյանքում ինչ-որ բանի հասնես։ Սակայն, թվում է, հայտնի գիտնականներ կամ պարզապես հաջողակ մարդիկ դարձածներից շատերն այնքան էլ չեն սիրել դպրոցը։

3. Մենք, ցավոք, սովորում ենք դպրոցի, այլ ոչ կյանքի համար։

Սենեկա, հռոմեացի փիլիսոփա, բանաստեղծ ու պետական գործիչ։

4. Դասարանները լի են հաճելի երեխաներով, բայց աշխարհը լի է հիմար մարդկանցով։

 Հելվեցիոս, ֆրանսիացի գրող ու փիլիսոփա։

5. Տնային ա ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 240 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Պահարանների ոչնչացման շարժումը թափ է հավաքում: Նորաձև է դառնում Fast Fasion ոճը, որի էությունն այն է, որ մարդիկ առանձնապես չեն անհանգստանում իրենց հագուկապի համար ու առավոտյան արագ հագնում են այն, ինչ ընկնում է ձեռքի տակ:
 

Այսպիսին է ժամանակակից աշխարհի ներկայացուցիչների պատասխանը թրենդներին հետևելու պարտադրված մշակույթի դեմ:

Բայց հարցը միայն բողոքի մեջ չէ:
Այսօր նորաձև է այն, ինչ պրակտիկ է ու չափազանց շատ ժամանակ չի խլում:

Թրենդի մշակույթը, որքան էլ տարօրինակ է, դրել է ոչ թե նորաձևությանը հետևող մեկը, այլ գործարար Սթիվ Ջոբսը: Բոլորը գիտեն, որ իր կյանքի երկրորդ կեսում նա հետևում էր միևնույն դրես-կոդին` կապույտ դասական Levi’s ջինսեր, սև երկարավիզ, մինչև կոկորդը հասնող բլուզ ու New Balance ֆիրմայի սպիտակ սպորտայի ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 257 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ասում են՝ ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու:
Այս ասացվածքը կարելի է մի փոքր ձևափոխել ու ասել` ասա, թե ինչ ես զբաղվում դու, ասեմ` ինչպիսին ես դու:

 

Իրականում բավականին երկար ժամանակահատված, 5 և ավելի տարիներ հետո մասնագիտությունն անխուսափելիորեն մարդու անձի վրա համապատասխան դրոշմ է դնում, այդ թվում՝ նաև նեգատիվ, չնայած, թվում էր, թե իր էության մեջ ոչ մի ոչ ադեկվատ բան չունի:

Ստորև ներկայացնենք այդպիսի մասնագիտությունների ոչ ամբողջական ցանկը:

1. Իրավաբան:
Որպես կանոն` այս մասնագիտությունն ընտրում են շատ կասկածամիտ ու բծախնդիր մարդիկ: Ժամանակի հետ բնավորության այս գծերը հաճախ աբսուրդի են հասնում, ինչը նորմալ մարդկանց վանում է նրանցից, քանի որ անգամ անձնական հարաբերություններում իրավաբանները սկսո ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 258 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա ծառից կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։45-ի սահմաններում նշված տան բնակիչ, 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում՝ կեռասենուց հակի թելով կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է կայքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 5-րդ դասարանում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 584 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է և հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։

Ընդհանուր մոտեցումը եղել է հետևյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների և տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որևէ խախտում, որևէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։

Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 375 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել: Այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Կառավարությունը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, բնակարանի այս տարբերակն առաջարկել է սեպտեմբերի 26-ին: «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»,- ասել է Աղաջանյանը:

Սերժ Սարգսյանին առաջար ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 302 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է հոկտեմբերի կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչեւ +26…+28 C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ +1…+3 C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6 C, առավելագույնը՝ +31…+32 C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման՝ 27-32 մմ):

Շիրակի,Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է + ... Read more »

Կատեգորիա: Եղանակ | Դիտումներ: 453 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Վերջին օրերին քաղաքական-մեդիա-փորձագիտական շրջանակներում աշխույժ արշավ է սկսել խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեմ: Դրան ներգրավվել են նաեւ նոր իշխանության «կոալիցիոն» գործընկերները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք մինչ Երեւանի ավագանու ընտրությունը կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրությանը:

Ընդ որում, բոլորի փաստարկներն ու հիմնավորումները նույնն են՝ կուսակցությունները պատրաստ չեն եւ ժամանակ է պետք վերակազմավորվելու համար, կստանանք միահեծան Ազգային ժողով եւ այլն: Տպավորություն կա, որ այս ամենն ուղղորվում է մի կենտրոնից, այլապես կմտածեին ավելի իրավիճակին համարժեք փաստարկներ:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն տրտնջում են, որ նոր կառավարությունն իրենց հետ լավ չի վարվում, փորձելով ամեն կերպ ընդգծել իրենց կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նրանք ակնարկներ ե ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 313 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Դուշանբեից վերադարձից հետո ֆեյսբուքյան ուղիղ կապի ընթացքում ներկայացնելով ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում Ալիեւի հետ զրույցը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խոսել են սահմանին լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում օպերատիվ կապի հնարավորություն ստեղծելու մասին, ձեռք բերելով որոշ պայմանավորվածություններ:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը Հայաստանում որոշակի իրարանցում է առաջացրել նախորդ համակարգի ներկայացուցիչների, դրա տարբեր սեգմենտների շրջանում, ընդհուպ այն, որ հայտարարվում է, թե փաստորեն Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին:

Ընդհանրապես նախորդ համակարգից դեռեւս մնացող «տեղեկատվա-գաղափարական» շրջանակները Արցախի խնդրում շատ են շահարկում այդ հանգամանքը: Շահարկման վկայություն է այ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 348 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը 50 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր ժամացույցների լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը.

«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է, մասնավորապես, աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) և 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմա ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 354 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե փորձ է արվում ՀՀԿ-ն հանրությանը ներկայացնել որպես «բոբո», որը խանգարում է արտահերթ ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ն փոքրամասնություն է եւ Նիկոլ Փաշինյանն ունի 53 ձայն, որով կարող է շատ հանգիստ առաջ տանել արտահերթի իր օրակարգը:

Ինքնին հասկանալի է, որ խոսելով ՀՀԿ փոքրամասնություն լինելու մասին, խոսնակը փոքր ինչ հետին պլան է մղում հանգամանքը, որ ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է, իսկ որեւէ առարկայական եւ կոնկրետ մեծամասնություն խորհրդարանը չունի, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի 53 ձանը պայմանական մեծամասնություն է:

Բայց, ՀՀԿ խոսնակը թերեւս փորձում է ընդգծել հենց այդ հանգամանքը, ասելով, թե արտահերթ ընտրությանը խանգարողը միայն ՀՀԿ-ն չէ, կամ ամենեւին էլ ՀՀԿ-ն չէ, այլ հենց այն ուժերը, որոնք քվեարկել են Ն ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 517 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը, ով հանդիսանում է նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ և ունեցել ենք միակուսակցական համակարգ։ Նրա կարծիքով, ռեալ հնարավորություն է առկա իրական խորհրդարան ձևավորելու, որը կազմված կլինի իսկապես կուսակցություններից։ 
 

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը` նա նշեց․ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարիք ունի խորհուրդների, և մեր կուսկացությունը պատրաստ է այդ խորհուրդները։ Մենք արդեն հայտարարել ենք, որ ռազմավարական առումով որևէ խնդիր չունենք և կողմ ենք ներկայիս իշխանություններին, բայց կան մի փոքր մարտավարական խնդիրներ», – նշեց նա։ Մանրամասները՝ Arm ... Read more »

Դիտումներ: 247 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Նյութափոխանակության հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում այն ժամանակ, երբ օրգանիզմը դժվարանում է մշակման ենթարկել մթերքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ որովայնի փքվածության, անհարմարության, մեծ քանակով գազերի առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք այլ գործոններ ևս.

  • գրգռված աղու համախտանիշ
  • որովայնի հատվածում հեղուկի կուտակում
  • կաթնամթերքի օգտագործում լակտոզային անբավարարության դեպքում
  • նախադաշտանային համախտանիշ և հղիություն
  • քաշի և հասակի համաչափության խախտում:

Ինչպես ազտվել որովայնի փքվածությունից

  • նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը
  • հրաժարվեք ալկոհոլից
  • պատրաստված բանջարեղեն օգտագործեք
  • սննդակարգ ներառեք մթերք, որը հարու ... Read more »
Կատեգորիա: Բժշկություն | Դիտումներ: 544 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Տորթ Կապուչինո. պատրաստեք այս բաղադրատոմսով և այն կստացվի արագ, համեղ և որակյալ   

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 875 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Աշխարհի ամենամեծ չափի մոդելը՝ Տեսս Հոլիդեյը Ինստագրամումում հրապարակել է մերկ լուսանկարներ:

«Այս ամիսը լուրջ փորձություն է դարձել իմ հոգեկան աշխարհի համար: Բայց ես դեռ ձեզ հետ եմ, դեռևս ուժեղ, երախտապարտ, երջանիկ և դեռ շապիկի վրայից մի աղջիկ ... Բայց ես անտանելի սպառված եմ:Ես գիտեմ, որ այս լուսանկարը տարածվելու է համացանցում, և մարդիկ դատապարտում են ինձ, նրանք ծաղրում են և քննադատում ,ենթադրելով որ ես բացասաբար եմ ազդում երիտասարդների վրա: Ես պատրաստ եմ այդ ամենին: Իմ մարմինը միշտ եղել է ռազմի դաշտ, իսկ այժմ մարմնիս վրա խաաղություն է իջել », - ասել է նա:

Մոդելի վրա անմիջապես հարձակումներ և քննադատություններ սկսվեցին՝ շատ անբարեխիղճ բառերով:Սակայն 33-ամյա աղջիկը կարողացավ հաղթահարել մարդկային չարությունն ու դիմեց իր հետևորդներին կոչ անելով ,որ յուրաքանյուր մարդ սիրի ինքն իրեն և ընդունի այնպիսին ինչպիսին որ կա։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1680 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Դուք սիրահարված եք, սակայն չգիտեք՝ արդյոք ձեր տղամարդը ձեզ իսկապես սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե նա ցուցաբերում է այս 7 վարքագծերը, ապա նա հաստատ ձեզ սիրում է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 նշան, որ ձեր տղամարդն իսկապես ձեզ սիրում է:

1. Նա քեզ հետ լավ է վարվում

Եթե տղամարդն իսկապես սիրում է, նա կարևորում է քո զգացմունքները, կարիքներն ու ցանկությունները: Նա դրանք կարևորում է այնպես, ինչպես կկարևորեր իր սեփականները և փորձում է իրագործել դրանք:

2. Նա քեզ ժամանակ է տրամադրում

Նա փորձում է քեզ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել, երբ ազատ է լինում, նախընտրում է քեզ հետ լինել: Նա ձգտում է այնպես անել, որ տոնական օրերին դուք նույնպես միասին լինեք:

3. Նա ձեզ դարձնում է իր առաջնահերթությունը

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 685 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Երկու խոսք՝ Փաշինյանի վերջին լայվի մասին կամ ի հակադրումն ինձնից ավելի բանիմաց մարդկանց ու փորձագետների։

Մի կողմ թողնելով մյուս հարցերը՝ կարծիքով կիսվեմ Փաշինյան-Ալիև ո՛չ պաշտոնական հանդիպման մասին (որքանով վարչապետը դա ներկայացրեց)։ Չնայած՝ Փաշինյանի հասցեին էս թեմայով քննադատություններ եղան, բայց կարծում եմ, որ Ալիևի հետ հանդիպումից վնաս չկա։ Մի քանի տեղ կարդացի, որ էս հանդիպումը փաստացի ջրում ա Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, բայց ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ քայլ-քայլ մոտեցնում ա դրանց իրագրծումը պարտադրելուն։ Փաշինյանը սկսում ա միջազգային հանրությանը հստակ ցույց տալ, որ Հայաստանը ցուցաբերել ու ցուցաբերում ա կառուցողական մոտեցում և դա արվում ա բոլոր հնարավոր տարբերակներով, էդ թվում՝ անձնական ու ո՛չ պաշտոնական շփումներով ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 451 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

 

Նամակ Սիրուշոյին

«Չգիտեմ որտեղ և ինչպես գրեմ, որ նամակս հասնի Սիրուշոյին: Խնդրում եմ օգնեք տարածեք որ կարդա:
Ես երկրպագու չեմ ուղղակի մարդ եմ, ով շատ ուզում է իր խոսքը հասցնել մի երգչուհու,ով վստահ կարելի է ասել վերջին տարիներին ամենաշատն է արել հայկական մշակույթի տարածման համար: Գայանեն եմ, ունեմ 18 տարեկան աղջիկ: Կորուստներով լի դժվար կյանք եմ ունեցել:


Սիրուշոյին անձամբ ցավոք երբեք չեմ հանդիպել, բայց նա իր աշխատանքով ու տեսակով ինձ շատ է օգնել: 
Հիշում եմ ինչպես էր բեմ բարձրանում մայրիկի հետ երբ փոքր էր, ինչ աչքերով էր Սյուզան Մարգարյանը նայում իրեն...Այդ մայր և դուստր կապը միշտ երազում էի ունենալ աղջկաս հետ: Հիշում եմ ինչպես էինք ամբողջ ընտանիքով հուզվում և հպարտանում երբ նա մասնակցում էր Եվրատեսիլին:&nb ... Read more »

Դիտումներ: 670 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 764 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

168.am-ի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Թագուհու Փաստաբան(QC) Էդվարդ Ֆիցջերալդի հետ

– Պարոն Ֆիցջերալդ, նախ հետաքրքիր է, թե երբվանի՞ց եք միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին, և ո՞րն է Ձեր դերակատարությունն այս գործում։

– Ես ներգրավված եմ միջազգային իրավունքի շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու մասով։ Հետագայում մասնակցելու եմ նաև Վճռաբեկ դատարանի նիստերին, իհարկե, գրանցվելով ՀՀ Փաստաբանների պալատում։

– Արդյոք 2008 թվականի մարտի 1-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի< ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 228 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ուրբաթ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամի է առաջացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի երկրաֆիզիկայի գործակալության տվյալները:

 

Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում քաղաքին:

Երկրաշարժին հաջորդած երկու մետր բարձրության ալիքը հարվածել է Պալու շրջանին, սակայն տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ալիքներն արդեն նահանջել են: Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Այսօր՝ ավելի վաղ, 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Սուլավեսի կղզում, որից հետո օդերևութաբանները ցունամիի նախազգուշացում էին տվել:

 

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 402 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

«Փաստ» թերթը գրում է. Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն օրինական ճանապարհով: Եվ եթե օրենքը թույլ չտա կամ խորհրդարանական ուժերը համաձայնության չգան, ապա պետք չէ առանձնապես շտապել:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կա՛մ պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնել, կա՛մ, եթե անհրաժեշտ լինի, անգամ հանրաքվե անցկացնել: Ես կարծում եմ, որ բոլորն են շահագրգռված, որ այդ գործընթացը բնականոն ձևով զարգանա, ուստի կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պետք է ավելի ուշ տեղի ունենան:

Դա քաղաքական ուժերին հնարավորություն կտա ներկա իրավիճակը վերլուծել և պատշաճ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կունենանք մոտ ... Read more »

Կատեգորիա: Գլխավոր էջ | Դիտումներ: 334 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook -ի իր էջում լուսանկար է հրապարակել մի խումբ փոքրիկների  հետ:

Լուսանկար՝

 

 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 297 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Երևանի նոր քաղաքապետը, որը մի քանի օրից, կստանձնի պաշտոնը, վաղ առավոտյան դուրս է եկել վազքի։ Երևանի փողոցներից մեկում նրան լուսանկարել է «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչը։

Նշենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

 

 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 288 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Kurdistan24-ը հայտնում է, որ Բաղդադում սպանել են մոդել, բլոգեր և 1972 թվականից հետո գեղեցկության ազգային մրցույթի առաջին հաղթող Տարա Ֆարեսին։ Սպանությունը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 27-ին։ Ֆարեսին սպանել են իր անձնական ավտոմեքենայում։ Իրաքի իրավապահների տվյալներով` նրա վրա կրակել են երեք անգամ։ Գնդակի երկու հարվածը գլխին է եղել, ևս մեկը` կրծքին։

Ավելի քան 2.6 մլն բաժանորդ ունեցող մոդելի Instagram-յան էջում նրա մահից հետո սև–սպիտակ լուսանկարով գրառում է արվել։

 

... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 418 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Դեն Բիլզերյանի ընկերուհին՝ մոդել Սուելին Մեդեյրոսը instagram-ի իր էջում գերշքեղ լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք, որ մինչ «պոկերի արքան» Հայաստանում էր, նրա մարիխուանա արտադրող ընկերությունը շահել է Hightimesmagazine մրցանակը, որպես ծխամորճներ արտադրող լավագույն ընկերություն:

 

... Read more »

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 284 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

ՀՀԿ փոխնախագահ արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։

Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա ... չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 577 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Արմավիրի մարզում տեի ունեցած դաժան սպանության մասին: Նա, մասնավորապես, գրել է.

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

... Read more »

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 559 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Թեեւ ԱՊՀ Դուշանբեի Վեհաժողովից հայաստանյան հանրության ուշադրությունը սեվեռվել էր ընթրիքի հայտնի լուսանկարի վրա, այդուհանդերձ Վեհաժողովի առավել հետաքրքիր դրվագը Վլադիմիր Պուտինն ու նրա գիրքն էին՝ Պուշկինի Եվգենի Օնեգին չափածո վեպը:

Երբ Վեհաժողովի ավարտին ԱՊՀ պետությունները փաստաթղթեր էին ստորագրում, ՌԴ նախագահը մի փաստաթղթից մյուսն ընդմիջման վարկյաններին փորձում էր ընթերցել Եվգենի Օնեգինը: Ընդ որում նկատելի է, որ Պուտինը գիրքը բացում է առաջին իսկ էջերից, եւ նույնիկս տպավորություն էր, որ նա ինչ որ բան է փնտրում էջերում, տողերում:

Մյուս կողմից զարմանալի չէ, որ ՌԴ նախագահը ներկայումս մեծ փնտրտուքի մեջ է: Ու այդ իմաստով հատկանշական է, որ նրա ձեռքին Եվգենի Օնեգինն էր, որը ռուսական գրականության առանցքային ստեղծագործություններից մեկն է: Դրանում Ռուսա ... Read more »

Դիտումներ: 609 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

Վերջին օրերին քաղաքական-մեդիա-փորձագիտական շրջանակներում աշխույժ արշավ է սկսել խորհրդարանի արտահերթ ընտրությունների դեմ: Դրան ներգրավվել են նաեւ նոր իշխանության «կոալիցիոն» գործընկերները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք մինչ Երեւանի ավագանու ընտրությունը կողմ էին արտահայտվում արտահերթ ընտրությանը:

Ընդ որում, բոլորի փաստարկներն ու հիմնավորումները նույնն են՝ կուսակցությունները պատրաստ չեն եւ ժամանակ է պետք վերակազմավորվելու համար, կստանանք միահեծան Ազգային ժողով եւ այլն: Տպավորություն կա, որ այս ամենն ուղղորվում է մի կենտրոնից, այլապես կմտածեին ավելի իրավիճակին համարժեք փաստարկներ:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն տրտնջում են, որ նոր կառավարությունն իրենց հետ լավ չի վարվում, փորձելով ամեն կերպ ընդգծել իրենց կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նրանք ակնարկներ ե ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 346 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի ուղիղ եթերում ամփոփում է  Նյու Յորքում եւ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները։ Վարչապետը նաև մանրամասնում է, թե ինչ պայնավորվածություն  է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

 

 

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 237 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-29 | Մեկնաբանություններ (0)