Գլխավոր էջ » 2018 » September » 26

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում:

Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի էջում, ինչպես նաեւ story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ֆոտո ... Read more »

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 359 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է ընդհամենը 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շատ կարճ, սեւ զգեստով: Եվան նստած է, իսկ նրա կարճ հանդերձանքը ընգծել է դերասանուհու սլացիկ ոտքերը: Գայթակղիչ լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն նշել է իր գտնվելու վայրը՝ Վրաստան, Թբիլիսի:

... Read more »

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 569 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Պատմության մեջ կան շատ օրինակներ, երբ շրջապատող մարդկանց մեջ գտնվում է մեկ խելացի մարդ, ով վարվոմ է ամբողջվին ուրիշ կերպ նույն իրավիճակում։

Մարդկանց բազմությունը այսպիսի խելացի մարդկանց հաճախ չի ընդունում և պարզապես ծիծաղի առարկա է դարձնում։ Նրանք անվանում են այդ մարդուն սպիտակ ագռավ և տաօրինակի տեղ դնում։



 

Ինչպես ցույց է տալիս փորձը, հենց այդ մարդիկ են վերջում ճիշտ դուրս գալիս, իսկ մնացած մարդիկ ուղղակի նրանց լուրջ չեն ընդունում։


... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 687 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկյան Ֆրիպորտ քաղաքի նավահանգստում 45 արկղ բանան հայտնվեց, որի տերն անհայտ էր։

Սահմանապահները որոշեցին այն նվիրաբերել տեղի բանտին։ Տեղափոխման ժամանակ հսկիչներից մեկը նկատեց, որ փաթեթավորումներից մեկը տարբերվում է մնացածից։ Մանրակրկիտ խուզարկության արդյունքում դրա արկղերից 540 փաթեթ կոկաին դուրս բերեցին, որի ընդհանուր արժեքը 18 միլիոն դոլար էր։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 165 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Վարորդներին մենք երբեմն անվանում ենք շոֆեր, ինչը ֆրանսերեն chauffeur բառի աղավաղված ձևն է: 

Բայց արդյո՞ք «շոֆերը» հենց նա է, ով մեքենա է վարում: Պարզվում է, որ իր նախնական իմաստում chauffeur նշանակել է հնոցապան: Այդպես են անվանել այն մարդկանց, ովքեր ածուխ կամ փայտ են նետել հնոցի մեջ: Եվ քանի որ առաջին ավտոմեքենաներն ունեին շոգեշարժիչ, վարորդները ստիպված էին անընդհատ թեժ պահել հնոցը: Հենց այդ նմանությամբ էլ վարորդներին սկսեցին անվանել շոֆեր (chauffeur):

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 148 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը՝ պանկրեատիտը, բավական տարածված հիվանդություն է:

Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ սուր պանկրեատիտը կարող է վերածվել քրոնիկականի, ինչն իր հերթին մեծացնում է մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և այլն: Առողջ սննդակարգը խնդրի կանխարգելման միջոցներից մեկն է: Այս մթերքը կարող է օգնել պահպանել այս օրգանի առողջությունը:

Քրքում: Քրքումը հակաբորբոքային ազդեցություն ունի, խթանում է ինսուլինի արտադրությունը: Այն կարող է օգնել նաև կանխարգելել քարերի առաջացումը՝ պանկրեատիտի զարգացման ռիսկի գործոններից մեկը:

Բալ: Բալը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 142 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Իսրայելցի նկարիչ Հուդա Ադի Դեվիրը բացահայտում է ընտանեկան երջանկության գաղտնիքները:

Նա ապրում է առօրյա կենցաղով իր կնոջ՝ Մայայի, հետ: Արվեստագետը, իհարկե, մի փոքր խորամանկություն է անում,իրեն և իր կնոջը պատկերելով ավելի բարենպաստ կերպարներով,սակայն այդ հանգամանքը չի փոխում այն փաստը ,որ այս կոմիքսները զվարճալի են և հետաքրքիր:



... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 339 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Եգիպտացի իսլամիստ փաստաբան Նաբի ալ-Վահշը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում իր կողմից հնչեցված հայտարարությունների պատճառով:

Այս անգամ, ելույթ ունենալով մարմնավաճառության դեմ պայքարին նվիրված հաղորդման ժամանակ, փաստաբանը Al-Asima հեռուստատեսության եթերում իր զայրույթն է հայտնել աղջիկների ժամանակակից հագուկապի առնչությամբ՝ նշելով որ այժմ աղջիկները բավարար չափով համեստ չեն հագնվում:
«Եթե աղջիկն իրեն ցուցադրում է, ապա նրա հանդեպ ոտնձգություն կատարելը հայրենասիրական պարտք է, բռնաբարելը` ազգային պարտք»,- ասել է իսլամիստ փաստաբանը:
Եգիպտացի կանանց խորհուրդը հաղորդել է, որ մտադիր է բողոք ներկայացնել իրավաբանի և հեռուստատեսության դեմ: Խորհուրդը նաև հորդորել է զերծ մնալ այնպիսի մեկնաբանների հրավիրելուց, ովքեր կանանց հանդեպ բռնություն ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 370 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Իմ ֆուտբոլի մարզիչը հենց խաղադաշտում սրտի կաթված ստացավ ու 15 րոպե «մահացած մնաց»:

Երբ նրան հարցրին, թե ինչ է հիշում իր մահվան մասին, պատասխանեց, որ հիշում է «լիուլի դատարկություն»: Նա ամնեզիա չուներ, պարզապես, ըստ իրեն, բացարձակ դատարկության մեջ էր գտնվում:

Ասում էր, որ դա իր կյանքի ամենահանգիստ պահն էր: Ամենայն հավանականությամբ, մահը հիշեցնում է «Սկիզբ» ֆիլմը, որտեղ ինքդ ես կառուցում քեզ շրջապատող աշխարհը:

Երբ 15 տարեկան էի, հոգեկան խանգարում ունեցող հորեղբայրս խոհանոցային դանակը փորս խրեց: Ես փորձեցի հասնել հեռախոսին ու շտապ օգնություն կանչել, սակայն մնացի կես ճանապարհին:

Հիշում եմ այն զգացողությունը, որ փորձում էի լքել մութ սենյակն ու արևի տակ դուրս գալ: Խուճապն անցավ, և ինձ պատեց մաքրամ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 208 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Մարդուն սիրահարվելու համար ընդամենը մեկ քառորդ վայրկյան է անհրաժեշտ:

Դա պարզել են Բամբերգի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuroscience Letters պարբերականում:

Դա է ապացուցել 25 ուսանողի շրջանում անցկացված գիտափորձը:
Լուսանկարների միջոցով իրականացված գիտափորձի արդյունքում պարզվել է, որ կամավորները նախ 244 միլիվայրկյան որոշել են մարդու սեռը, իսկ ևս 59 միլիվայրկյան որոշել՝ արդյոք նա գրավիչ է:
Ըստ գիտնականների`անարդար է, սակայն գրավիչ դեմքն օգնում է ուղի հարթել:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 212 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Մեկ ծաղիկը կազատի ձեզ ավելորդ քաշից, հիպերտոնիայից և կնվազեցնի ձեր խոլեստերինը։

Հիբիսկուսը փորձված միջոց է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից, ամրացնել իմունիտետը, նվազեցնել ճնշումը և խոլեստերինը։

Բաղադրատոմսը շատ պարզ է։ Հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

1 թեյի գդալ հիբիսկուսի ծաղիկներ,

1 բաժակ ջուր,

0,5 թեյի գդալ դարչին,

2 մեխակ,

0,25 թեյի գդալ կոճապղպեղի փոշի։

Պատրաստման եղանակը՝

Եռացրեք ջուրը։ Ավելացրեք այնտեղ բոլոր բաղադրիչները և վերցրեք կրակից։ 15 րոպեից հետո հարկավոր է քամել։ Խմեք օրվա մեջ 2 անգամ։ Եվ արդեն 2 շաբաթ հետո դուք կտեսնեք արդյունքները։

Եղեք առողջ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 127 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Միաեղջյուրների և լամաների գերակայությունից հետո դիզայնի ոլորտում հայտնվել է նոր,

ոչ այնքան «մանկական» միտում՝ կնոջ կրծքի պատկերում»,- գրում է The Guardian-ի լրագրող Էմինե Սայները՝ հաղորդում է inopressa.ru-ն։


Կրծքերի պատկեր կարելի է տեսնել անկողնային պարագաների, բաժակների, բջջայինների համար նախատեսված պատյանների, պաստառների վրա։ «Դուք լողավազանում հսկա փչովի կրծքից բռնվելու հրատապ անհրաժեշտությու՞ն ունեք: Մենք ունենք այն, ինչ ձեզ հարկավոր է»,- գրում է հեղինակը։

... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 284 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Alcreme ալկոհոլային պաղպաղակի բրենդը խիստ քննադատության է ենթարկվել համացանցում գովազդի պատճառով, որում օգտագործվել են մերկ մոդելների նկարներ՝ գրում է Sostay-ը։

Instagram-ում գովազդային արշավը սկսվել է սեպտեմբերի կեսերին: Աշխատակիցները հրապարակում են ապրանքի պատկերները ամբողջությամբ կամ մասամբ մերկ կանանց մարմինների ֆոնին: «Մեծահասակների պաղպաղակ- չափահաս լուսանկարներ»,- մակագրվել է առաջին լուսանկարը։

Ապրանքանիշի հետևորդների մեծամասնությունը քննադատել է ապրանքանիշը և կոչ է արել բոյկոտել արտադրանքը, որը փոր ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 399 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Երկրպագուները չեն դադարում գովասանքներ ձոնել Մոնիկա Բելուչիի գեղեցկությանը։ Սակայն նրա աչքերի շուրջ մաշկը ոչ թե մատնում է նրա իրական տարիքը, այլ նրան ավելի է մեծացնում։

Սեպտեմբերի 30-ին Մոնիկա Բելուչին կտոնի իր 54-րդ տարեդարձը։ Դերասանուհու երկրպագուներ և մոտ ընկերներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան որոշել են մյուսներից շուտ հանձնել իրենց նվերը և դերասանուհուն հրավիրել են մասնակցելու իրենց շոուին, որը տեղի է ունեցել Միլանում, Նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Գարուն–ամառ 2019 ցուցադրությանը Բելուչին սև զգեստ ... Read more »

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 175 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

 

– Պարոն Մովսիսյան, Սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում նախօրեին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին։

– Առաջին անգամ ունեցանք Հայաստանում Նոր Հայաստանին համարժեք ընտրություններ, որտեղ ընտրակեղծիքներ չկային, ընտրախախտումները շատ քիչ էին, այսինքն՝ կատարվեց ժողովրդի կամքը հեղափոխությունից հետո, ազատ քվեարկությամբ Երևանի քաղաքապետ և ավագանի ընտրվեց, ինչն արդեն լավ է։ Իհարկե, տոկոսները կուզեի այդքան բարձր չլինեին։ Անկեղծ ասած, ես կուզեի, որ «Լույս» դաշինքն ավելի ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 256 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկացի Դոնթե Փալմերը փոքրիկ որդու հետ լուսանկար է հրապարակել ռեստորանի տղամարդկանց զուգարանում, որպեսզի ցույց տա, թե ինչ դժվար է հոր համար փոխել երեխայի տակդիրը։

Նկարը հասանելի է տղամարդու Instagram-ի էջում։

Նկարում երևում է, որ Փալմերը կքանստել է և երեխային դրել ծնկներին, որպեսզի փոխի տակդիրը։

«Ինչո՞ւ տղամարդկանց զուգարաններում չկան երեխաների շորերը փոխելու հատուկ սեղաններ, կարծես մենք գոյություն չունենք։ Տեսնում եք, մենք սա հաճախ ենք անում։ Նայեք, ինչ հարմար է տղայիս այսպես, նրա համար սա սովորական բան է»,– գրել է հայրն իր հրապարակման մեջ։

Պարզվել է, որ Փալմերը հրատապ խնդիր է շոշափել, որի հետ բախվում են շատ հայրեր։ Նրա գրառումը մի քանի հազար լայք է հավաքել և շատ մեկնաբանողներ համաձայնել են նրա հետ:

< ... Read more »
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 660 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Հետաքննությունը միջնորդել է Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյան քույրերի պատժամիջոցը փոխելու մասին: Վերջինները հոր սպանության մեջ են մեղադրվում, հաղորդում է «Մոսկվա»-ն:

 

«Մեղադրյալներ Ա. Խաչատուրյանի, Ք. Խաչատուրյանի և Մ. Խաչատուրյանի կալանքը մինչև 2018 -ի դեկտեմբերի 28-ը որոշ գործողությունների արգելքով փոխարինելու քննչական մարմինների միջնորդությունը ներկայացվել է Բասմանի դատարան»,-հաղորդում է Բասմանի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան:

Ավելի վաղ հոր սպանության`Միխայիլ Խաչատուրյանի մեջ մեղադրվող քույրերից մեկին տեղափոխել են Մոսկվայի №2 մեկուսարանին կից հոգեբուժարան:

... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 164 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Տիբեթյան բուդդայականության հանրաճանաչ գուրու Սոգյալ Ռինպոչեն իր աշակերտներին տարիներ շարունակ սեքսուալ և ֆիզիկական բռնության է ենթարկել:

Մեկ տարի առաջ 71-ամյա լամային մեղադրանք են առաջադրել, և նա ստիպված է եղել լքել միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Նրա չարաշահումների մասին գրում է The Sun-ը:

Նրա հետևորդների խոսքով՝ Ռինպոչեն իրեն երիտասարդ աղջիկներով էր շրջապատել և նրանց անվանում էր իր «դաքինիներ (բուդդայականության մեջ իգական սեռի ոգիներրը): Գուրուն նրանց բազմիցս նվաստացրել է, անգամ ստիպել է օգնել իրեն զուգարանում:

«Նա սիրում էր աշխատանքային ժողովներ գումարել, երբ զուգարանում էր և դուռը բաց թողնել: Նա նաև ծամում էր ուտելիքը և համբույրի միջոցով աղջիկների հետ կիսվում»,-ասել է աշակերտուհիներից մեկը:

Ռ ... Read more »

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 176 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Տղամարդը, որը Փարիզի մերձակայքում ավտոբուսում հարվածել է կնոջ հետույքին, երեք ամսով ձերբակալվել է: Սա նոր`փողոցում կանանց հետապնդելու դեմ օրենքով առաջին պատիժն է:

Դատապարտյալին նաև տուգանել են՝ կնոջ կառուցվածքի մասին անպատշաճ արտահայտությունների համար:

Հարբած տղամարդն ավտոբուս է նստել, հարվածել 21-ամյա աղջկա հետույքին և նրա կրծքի վերաբերյալ վիրավորական արտահայտություն արել: Ավտոբուսի վարորդը փակել է դռները մինչև ոստիկանության ժամանելը:

Փարիզից հարավ գտվող Էվրիի դատարանը  30-ամյա տղամարդուն երեք ամսվա կալանքի է դատապարտել: Նա պետք է նաև 300 եվրոյի չափով տուգանք վճարի:

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 300 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Արցախյան հակամարտությանը:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»:

 

Ըստ էության, նման շեշտադրումով Հայաստանի վարչապետը կանխում է Բաքվի՝ վերջին օրերին ակտիվացած լոբբինգը՝ ուղղված բանակցությունների ֆորմատի փոփոխմանը: Նման փորձեր ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 142 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն աշխատանքային փակ քննարկում անելուց հետո վերադարձան եւ դռնբաց նիստում հայտարարեցին, թե ինչ որոշումներ կայացրին:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվությանը տեղեկություն չեն հայտնելու, հայտնելու են հաղորդագրությունների միջոցով: Որոշում է կայացվել պաշտոնատար անձանց հրավիրելու դեպքում նիստներն անցկացնել դռնփակ, իսկ, օրինակ, փորձագետների ժամանելու դեպքում հանձնաժողովի անդամները կարող են որոշել եւ նիստը միաձայն անցկացնել:

Նա նշեց, թե քննարկումները կսկսեն հենց այն մասից, թե ինչպես է հնարավոր եղել ՀՀ-ում փաստորեն գաղտնալսել այդպիսի խոսակցություններ: «Պետք է տրամադրեն տեղեկություններ, թե ինչ սարքավորումներ են ՀՀ ներմուծվել անկախությունից ի վեր, հարցումներ, թե ի ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 164 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն:

Նախկին իշխող կուսակցությունը շնորհավորել է Երեւանի նորընտիր քաղաքապետին եւ ավագանու անդամներին հաղթանակի կապակցությամբ: Միաժամանակ ՀՀԿ-ն այդ ընտրություններին իրենց չմասնակցելը մեկնաբանել է այսպես. «…հասարակությունը ծայրահեղ բեեւռացման վտանգից զերծ պահելու համար»: Ավելին` ըստ նրանց` ««Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: …Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»:

Նման դեպքերում այլ բան չի մնում, քան իրենց առաջնորդի նման ասել. «Իյա, իրո՞ք»:< ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 308 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին «լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ վարչապետի ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ՀՀ քաղաքացի.

«Ինքը հայց է ոչնչի մասին, իմ պատկերացմամբ՝ հերթական քայլն է, որ իր մասին չմոռանան. մեկ ա՝ մոռանալու են, կդատվի, ու կմոռանան»:

Փաստաբանի խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան ընդամենը քաղաքական կլոունադա. «Հայց հարուցելու իրավունք մարդն ունի, բայց նախ՝ դատարանը բողոքի գիրք չի, երկրորդ՝ սա դատավարական անբարեխղճություն է. այս հայցը այսօր զուտ օրենքի տեսանկյունից հեռանկար չունի: Ռոբերտ Քոչարյանը էնքան չկա, որ Նիկոլ Փաշինյանը իրենից ներողություն խնդրի, բացի այդ՝ իր մասին գործ է քննվում, բա որ պարզվի՝ ինքը մարդասպա՞ն է»:

Ալեքսան ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 476 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ցուցակների առումով ոստիկանության պետի հայտարարությունները և կանխատեսումները լիովին արդարացված են.

գրանցվել է 3 դեպք մահացած անձանց վերաբերյալ, որը որևէ կերպ չէր կարող ստվերել ցուցակների ճշտության աստիճանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Բացակայող անձանց առնչությամբ էլ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ոստիկանությունը Երևանից և հանրապետությունից բացակայող անձանց ընտրացուցակներից հանելու օրինական հիմքեր չունի:

Նա նշեց, որ ոստիկանությունը հիմնականում երեք խնդիր է լուծել՝ հասարակական կարգի պահպանություն, ընտրացուցակների ճշգրտում և իրավախախտումների կանխա ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 205 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը՝ երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին, որը ենթադրում է բանակցություններ առաջին հերթին ՀՀԿ խմբակցության հետ։

ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունը, որի ֆորմալ առիթը Երևանի ավագանու ընտրություններն էին, ուղերձ էր, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունն առնվազն պատրաստ է բանակցությունների, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հանրապետականն ամեն կերպ փորձելու է երկարաձգել բանակցությունների ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 211 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը ըստ էության Հայաստանի նոր իշխանության յուրօրինակ արտաքին քաղաքական կոնցեպտ էր,

որի բացակայության մասին անցնող ամիսներին շատ էր խոսում հատկապես իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն, նաև քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը: Իրականում կոնցեպտի բացակայություն թերևս չկար, առավել ևս, որ բավական բարդ է ներկայումս նույնիսկ խոսել որևէ կոնցեպտի մասին, երբ գտնվում ենք արագ փոխվող և գրեթե ամեն ժամ նոր իրողություններով համալրվող աշխարհաքաղաքական մի շրջանում, որը առանց չափազանցության հնարավոր է գնահատել որպես նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց:

Այս պարագայում կոնցեպտուալ առումով Հայաստանն ունի թերևս մի խնդիր՝ հնարավորինս հարթեցնել որևէ սուր անկյուն կամ դրա ռիսկ և ազդակ հղել աշխարհին, որ շարունակելու է ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 225 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ կրքերը օր օրի ավելի են թեժանում:

Երեկ հայտարարությամբ էր հանդես եկել ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը՝ հորդորելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ կառույցը տոտալ վերահսկողության տակ պահելու մտադրությունից:

Ավելի վաղ Գևորգյանի աշխատանքներից դժգոհ բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ցանկանում են ստեղծել նոր բռնցքամարտի ֆեդերացիա: Ավելի ստույգ՝ բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, Ծառուկյանի հետ հանդիպմանը կասկածի տակ դնելով ՀԲՖ նախագահի ընտրությունների արդյունքը, նշել էին, որ հարկ եղած դեպքում կստեղծվի բռնցքամարտի նոր հանրապետական ֆեդերացիա: Ի պատասխան նման մտադրությունների՝ Գևորգյանը պատասխանել էր. «ՀԱՕԿ-ը բռնցքամարտի ֆեդերացիան գրանցող մա ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 464 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի,

Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 425 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից:

Այս կապակցությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:

Այս մասին չէի արտահայտվի, եթե այս լուրը չտարածվեր մամուլում և չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» եղել եմ ես:

Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որո ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 236 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Երևանի ավագանու ընտրության արդյունքից հետո, երբ իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն հավաքեց մոտ 82 տոկոս քվե,

տարբեր հարթակներից հնչում են մտահոգություններ, թե այդքան բարձր քվեն կապ չունի ժողովրդավարության հետ, մտահոգիչ է հեռանկարի առումով, որովհետև կարող է բերել ոչ ժողովրդավարական տրամադրությունների՝ առաջին հերթին հենց իշխանության շրջանում: Այդ առիթով կա հայտնի խոսքը, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ: Միևնույն ժամանակ պակաս հայտնի չէ նաև, որ այդօրինակ արտահայտություններն ու թևավոր խոսքերը չեն կարող լինել ոչ միայն բացարձակ, այլ նույնիսկ գերակա ճշմարտություն, հատկապես աշխարհում, որը փոխվում է գրեթե ամեն օր:

Այդուհանդերձ, մտահոգությունը հասկանալի է, որովհետև ցանկացած պետության և հանրությ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 266 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ,

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացն ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 227 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավող անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին գործով տուժող ճանաչվածները, ովքեր երեկ գործի քննության կասեցման վերաբերյալ ծանուցում են ստացել ՀՔԾ-ից։ Նրանց թվում են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը, լրագրող Մարիամ Գրիգորյանը և մի շարք այլ քաղաքացիներ։ Միաժամանակ գործով քննիչ Գարիկ Բեգոյանը տուժողներին տեղեկացրել է, որ շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելուն ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 239 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

Երևանի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը համոզիչ հաղթանակ տարավ,

ինչը ոգևորող է հատկապես այն առումով, որ անգամ հոռետեսներին հասկանալի դարձավ, որ հեղափոխական գործընթացներն այլևս անշրջելի են և կարելի է ավելի հանգիստ սկսել բարեփոխումները տնտեսության բոլոր ճյուղերում:

Դրա համար խթանող ազդակ էր նաև ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի արտաշատյան հանդիպումը, որտեղ վարչապետը լուրջ պարտություն կրեց՝ ինքն իրենից: Այն, ինչ տեղի ունեցավ Արտաշատում, սթափեցնող ազդակ կհանդիսանա հանրապետության վարչապետի համար՝ հեղափոխական կադրային քաղաքականությունից և ընդհանրապես հեղափոխականությունից ավելի կառուցողական տնտեսական քաղաքականության անցնելու առումով: Արտաշատյան հավաքի կարճ հանդիպման ժամանակ երևացին այս ամիսների ընթացքո ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 452 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։ Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։

Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում։ Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 245 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից:

 

Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:

Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանա ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 255 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։

Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կա ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 414 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետարքրվեց՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը: 



ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ: Բացի այս` դատավոր Պ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 302 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: 

Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է տրված»:

Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»: Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժան ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 359 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ,

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաև ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի միջև:

... Read more »
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 424 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետեւել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։

Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետեւել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձ ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 305 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը:

Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր:

«Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա: Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 345 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով: Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է:

Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, եւ հիմա այն ... Read more »

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 325 | Ավելացրեց: arpinews | Ամսաթիվ: 2018-09-26 | Մեկնաբանություններ (0)