Գլխավոր էջ » 2019 » July » 6 » 1,1 կիլոգրամ քաշով երեխան ծնվել է առանց մաշկի. նա կարմիր էր հում մսակտորի նման
10:56 AM
1,1 կիլոգրամ քաշով երեխան ծնվել է առանց մաշկի. նա կարմիր էր հում մսակտորի նման

Hayacq.com-ը գրում է.   

loading...

Անգլիական Ուորքշիր կոմսությունում ծնվել է երեխա առանց մաշկի։ Թեեւ ողջ մնալու շանսերը բարձր չէին, բայց բժիշկներին հաջողվել է խնամելով բուժել նրան։ Նա դեռ մի քանի վիրահատության պետք է ենթարկվի, բայց հույս կա, որ ամեն բան լավ կլինի։


Ինչպես տեղեկացնում է Daily Star պարբերականը, 2018 թվականին 19-ամյա Ջեսիկա Քիբլերը լույս աշխարհ է բերել առաջնեկին՝ Քայդեն Ջեյք Շաթոկին հղիության 30-րդ շաբաթում։ Նորածնի քաշը 1,1 կիլոգրամ էր։ Նրա մարմնի վրա ընդամենը 2 տոկոս մաշկ կար։ Բժիշկները նախազգուշացրել են նորաթուխ ծնողներին, որ նրանց որդու ողջ մնալու շանսերը չափազանց քիչ են։
«Երբ բուժքույրերն առաջին անգամ ցույց տվեցին Քայդենին, նա կարմիր էր հում մսակտորի նման,- ասել է Ջեսիկան։- Եվ մենք՝ 19-ամյա ծնողներս, որ որեւէ փորձ չունեինք երեխաների դաստիարակության գործում, տեսանք այդ թույլ ու հիվանդ փոքրիկին»։
Նրա խոսքով՝ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան՝ փրկելու երեխայի կյանքը եւ թեթեւացնելու նրա տառապանքները։ 1,5 ամսվա ընթացքում փոքրիկի մաշկը մի փոքր աճեց։ Այդ ամբողջ ընթացքում նորածինը պառկած էր առանց հագուստի. ցանկացած հպում նրա մարմնին առաջ էր բերում գրգռում եւ ցավ։
Ծնվելու պահից տղան պայքարում էր հիվանդությունների դեմ, ինչպիսին էին սեպսիսը (արյան վարակում), քայքայիչ էնտերոկոլիտը (աղիների հիվանդություն), բնածին հերպեսը եւ բրոնխիոլիտը (բրոնխիոլների բորբոքում)։ Մայիսի սկզբին փոքրիկ պացիենտին վիրահատեցին. նրան մաշկ պատվաստեցին՝ որովայնից աջ ձեռքի վրա։ Ոչ հեռավոր ապագայում Քայդենը առնվազն 4 նման վիրահատության կենթարկվի։
Հղիության ընթացքում փոքրիկի մայրը տառապել է հիդրոնեֆրոզով կամ երիկամի ջրգողությամբ, եւ ծննդաբերելուց 3 ամիս առաջ նա անընդհատ արնահոսություն է ունեցել։ Պտղի պլանային ստուգումները նրա զարգացման շեղումներ ցույց չեն տվել։
Բժիշկներին չի հաջողվել հասկանալ երեխայի հազվադեպ հիվանդության պատճառները։ Նրանք տղայի բժշկական պատմությունը տվել են ուսումնասիրելու արտասահմանյան մասնագետների։
Ներկա պահին Քայդենն արդեն կես տարեկան է, եւ նա աստիճանաբար վերականգնվում է։ Նրա քաշը հասել է 4,3 կիլոգրամի։ 

loading...

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 122 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0