Գլխավոր էջ » 2019 » May » 20 » 18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու
10:35 PM
18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու

armday.am-ը գրում է.   

սր
loading...


Արտաքինը շատ կարևոր է: Այն օգնում է ուշադրություն գրավել և նախնական դրական տպավորություն գործել: Սակայն կան որոշ բաներ, որ միանգամից կարող են հիասթափեցնել ցանկացած տղամարդու, անգամ, եթե դուք համարվում եք էքստրեմալ գայթակղիչ:

18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու, անգամ եթե դուք շատ գայթաղիչ եք:

Երբ դուք նկատում եք կյանքի միայն բացասական երևույթները, շարունակ բողոքում եք և անտեսում դրականը:

Երբ ասում եք, որ առողջ եք մոտենում սպորտային խաղերին, սակայն դառնում եք անտանելի, եթե չեք հաղթում:

Երբ դուք շարունակ նկատում և խոսում եք այլ տղամարդկանց, սակայն բացարձակ չեք գնահատում ձեր կողքի տղամարդուն:

Երբ դուք ցանկացած կնոջ նայում եք որպես մրցակցի կամ էլ նախանձով լցված:

Եթե դուք փորձում եք սահմանափակել նրա ազատությունը և միանգամից բորվոքվում ընկերների հետ հավաքվելու մասին լսելով:

Երբ դուք չափազանց սիրալիր եք ձեր ընկերների հանդեպ նրանց ներկայությամբ, սակայն նրանք հետևից ինչ ասես, չեք խոսում:

Եթե դուք ունակ չեք նրա հետ զրույց վարելու իսկապես կարևոր և էական թեմաներով:

Եթե դուք չափում եք ձեր երջանկությունը թանկարժեք նվերներով:

Երբ դուք չեք ցանկանում ձեր առջև նպատակներ դնել և կատարելագործվել:

Երբ դուք հրաժարվում եք պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում՝ ասելով՝ «ամեն բան կարգին է», երբ ակնհայտորեն այդպես չէ:

Երբ դուք պայմաններ և ուլտիմատումներ եք դնում, երբ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում:

Երբ դուք նրա հետ վիճում եք բացարձակապես ամեն բանի հաշվով:

Երբ դուք նրա դերը ցածրացնում եք նրա ընկերների և ընտանիքի առաջ:

Երբ դուք ծաղրի առարկա եք դարձնում նրա նախասիրությունները:

Երբ դուք հրաժարվում եք ջանք գործադրել նրա ընկերների և ընտանիքի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար:

Երբ դուք զրույցի ընթացքում անտարբեր եք երևում՝ շարունակ հեռախոսը քրքրելով:

Երբ դուք խոսում եք միայն ձեր մասին և շարունակ բամբասում եք ուրիշներից:

Երբ դուք ինքներդ ձեզ չեք արժևորում:

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 124 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }