Գլխավոր էջ » 2019 » May » 20 » 10 խորհուրդ կանանց համար․ կարևոր է իմանալ
0:16 AM
10 խորհուրդ կանանց համար․ կարևոր է իմանալ

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Ահա 10 խորհուրդ, որոնք կօգնեն յուրաքանչյուր կնոջ լուծել որոշ խնդիրներ:

 

1. Բոլոր աղջիկները ցանկանում են չորացնել մատների լաքը որքան հնարավոր է շուտ, առավելևս, երբ ուշանում են որևէ կարևոր իրադարձության: Դրեք քսված մատները սառը ջրի մեջ երեք րոպեով: Լաքը կհասցնի չորանալ այդ ընթացքում:

 

2. Եթե սանրի վրա ցանեք ձեր սիրելի օծանելիքը, մազերը ողջ օրվա ընթացքում կունենան հաճելի բույր:

 

3. Պարզվում է, որ կոտրված շրթներկը կարելի է կպցնել: Կրակայրիչով տաքացրեք կոտրված ծայրը, կպցրեք վրան ընկած մասը և շրթներկը 30 րոպեով սառնարանի մեջ դրեք:

 

4. Մազերի բալզամը հիանալի կփոխարինի հանկարծակի վերջացած սափրելու գելը: Այն փափկացնում է մաշկը և փափուկ սահում ապահովում:

 

5. Յուրաքանչյուր աղջիկ ունի պահած վառ փայլուն ստվերաներկ, որը չի օգտագործում: Եթե այն ավելացնեք թափանցիկ լաքի մեջ, կունենաք հետաքրքիր գունավոր լաք:

 

6. Որպեսզի հերակալները լավ ամրանան մազերին կարելի է դրանց վրա մազերի լաք փչել:

 

7. Մանժետները և օձիքները կարելի է մազերի հարդուկով արդուկել:

 

8. Լաքերի կափարիչներին ռեզին փաթաթեք․ դրանք ավելի հեշտ կբացվեն նամանավանդ, եթե փոքր-ինչ չորացել են:

 

9. Սովորական հակապեսպիրանտը լավ օգնում է ոտքերի վրայի կոշտուկների դեպքում: Քսեք այն կոշտուկների վրա: Դա չի թողնի որպեսզի այդ մասը շատ քերվի և չոր կպահի վնասված մաշկը:

 

10. Եթե աչքերի մատիտը կոշտ ծայր ունի, պահեք այն կրակի վրա և մատիտը կդառնա նուրբ և փափուկ:

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 127 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }