Գլխավոր էջ » 2018 » September » 29 » 10 պատճառ, թե ինչու եք դուք քաշ հավաքում կամ չեք կարողանում նիհարել Blognews.am
0:10 AM
10 պատճառ, թե ինչու եք դուք քաշ հավաքում կամ չեք կարողանում նիհարել Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ավելորդ քաշի խնդրին բախվում են գրեթե բոլորը: Շատ հաճախ դիետաներն անօգուտ են լինում, սակայն ո՞րն է դրա պատճառը:  

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 պատճառ, թե ինչու եք դուք քաշ հավաքում կամ չեք կարողանում նիհարել:

1. Դուք չեք նախաճաշում

Կամ էլ սխալ եք նախաճաշում: Լիարժեք և առողջ նախաճաշը նպաստում է օրգանիզմի կարգավորված աշխատանքին, իսկ, այ, օրվա ընթացքում մանր-մունր ինչ-որ բաներ ուտելը վատ է անդրադառնում ձեզ վրա, քաշի ավելցուկի հանգեցնում:

2. Դուք օրվա մեջ 7-9 ժամ չեք քնում

Քիչ քնող մարդու օրգանիզմում նկատվում է կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացում, որը պատասխանատու է քաշ հավաքելու համար: Այդ իսկ պատճառով էլ ոչ բավականաչափ քնելը հանգեցնում է քաշի ավելցուկի:

3. Դուք 4 պատի ներսում եք նստում

Կապ չունի՝ որտեղ՝ տանը, թե աշխատանքի վայրում: Մաքուր օդի և արևի լույսի պակասը բացասաբար է անդրադառնում ձեր քաշի վրա: Ի դեպ, արևի լույսն ակտիվացնում է նյութափոխանակությունը, ուստի ավելի հաճախ դուրս եկեք:

4. Դուք ուշադրություն չեք դարձնում ձեր ննջարանի մաքրությանը

Սա կապված է բավականաչափ քնելու կետի հետ: Իսկ լավ և առողջ քուն ունենալու վրա մեծապես ազդում է այն տարածքը, որտեղ մենք քնում ենք:

5. Դուք չեք կշռվում ամեն օր

Ամեն օր կշռվել ամեն դեպքում պետք է, այսպիսով դուք հետևում եք ընդհանուր տենդենցին և ունակ եք լինում ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկելու կամ էլ անօգուտներից ազատվելու:

6. Դուք ճաշի սեղանից մի փոքր քաղցած չեք վեր կենում

Կա մի չգրված կանոն. «Սեղանից պետք է վեր կենալ սովի թեթևակի զգացումով»: Այսպիսով դուք կխուսափեք չափից շատ ուտելուց:

7. Դուք մաքուր օդում ժամանակ չեք անցկացնում

Քայլելն օգնում է քաշ կորցնել, սա արդեն բազմիցս ապացուցված փաստ է:

8. Դուք 0 կալորիականության գազավորված ըմպելիքներ եք ըմպում (օրինակ՝ cola 0)

Եվ դուք դրան հավատո՞ւմ եք: Շաքարի սինթետիկ փոխարինիչ ասպարտամն, իհարկե, նվազեցնում է կալորիականությունը, սակայն դրան զուգահեռ ակտիվացնում է էստրոգեն հորմոնի արտադրությունը, ինչն էլ իր հերթին ազդում է քաշի ավելացման վրա:

9. Դուք մինչև ուշ գիշեր արթուն եք մնում՝ ինչ-որ բանով զբաղված

Մինչև ուշ գիշեր աշխատելը, դաս անելը, ֆիլմ դիտելը և այլն, բացասաբար է անդրադառնում ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա, օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, ինչն էլ իր հերթին բերում է օրգանիզմում որոշ պրոսեցների խախտման և ավելորդ քաշի:

10. Դուք լույսը միացրած եք քնում

Ոչ մի դեպքում չի կարելի այսպես վարվել: Այսպիսով օրգանիզմը կարթնանա հոգնած և տանջված:

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 683 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x