Գլխավոր էջ » 2019 » May » 19 » 10 բան, որ նախկինում անպարկեշտ էր համարվում
5:24 PM
10 բան, որ նախկինում անպարկեշտ էր համարվում

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Վարվեցողության կանոնները, բազմաթիվ երևույթներ տարբեր ժամանակներում ընկալվել են տարբեր կերպ: Այն, ինչ այժմ շատ սովորական է և ընդունելի, նախկինում եղել է անպարկեշտ և արժանացել պարսավանքի: Եվ հակառակը, այժմ չխրախուսվող շատ բաներ նախկինում հարգի էին:


19-րդ դարում ընդունելության ժամանակ եթե տղամարդը նույն կնոջ հետ երեք անգամից շատ էր պարում, անպարկեշտություն էր: Համաձայն կանոնների` երկրորդ պարից հետո ասպետը պարտավոր էր հայտարարել նշանադրության մասին:
ԱՄՆ-ում ընդունված չէր հայելու մեջ նայել կամ դիմահարդարումն ուղղել ուրիշների ներկայությամբ:


Նախկինում ձեռնոցը համարվում էր «տնային» պարագա: Հակառակ այն բանին, որ ձեռնոցը խիստ կիրառելի էր, այն մարդկանց մեջ կրելն անթույլատրելի էր համարվում:
20-րդ դարի 20-ականներին Ռուսաստանի դպրոցներում ճիշտ գրելն անպարկեշտ էր համարվում: Ուղղագրության համար կարող էին անգամ «գործ տալ»:
Անգլիայում հանրային վայրում` մարդկանց աչքի առջև ձեռագործ անելն անթույլատրելի էր, կարուձևը՝ ընդունված: Հետաքրքրական է, որ այսօր այդ երկրում կարուձևով են տարված հիմնականում տղամարդիկ:


Ռուսաստանում 19-րդ դարից մինչև 20-րդ դարերի սկիզբը հողատարածքը պետք է լիներ ոչ պակաս, քան 140 – 12 հա: Դրանից պակաս հողատարածք գնելն անպարկեշտ էր համարվում:
Ռուս բոյարներն անթույլատրելի էին համարում խոսել մեկի հետ, ով իրենց առջև կիսաշրջված էր կանգնած: Ընդունված չէր նաև ուշադիր զննել սենյակ մտնողներին, դա կարող էր հյուրին վատ վիճակի մեջ դնել:


Թայլանդում որևէ մեկի ուսին թփթփացնելը կամ գլխին դիպչելը զրուցելու ժամանակ համարվում է քնքշանք, այդ ամենն այլոց ներկայությամբ՝ անպարկեշտություն:
Ճապոնիայում թեյախմության ժամանակ բոլորը պարտավոր են նստել իրենց ծնկների վրա: Ոտքերը խաչել կամ մեկնել հյուրերից մեկի, առավել ևս՝ տանտիրոջ ուղղությամբ, ոչ միայն անպարկեշտ է, այլև՝ անթույլատրելի:
Երկար ժամանակ Բուլղարիայում տղամարդկանց համար ամոթ էր մեկուկես լիտրից պակաս գինի խմելը: Քանի որ գինին Բուլղարիայում թանկ չէր, դրա չափավոր օգտագործումն ընդունված էր համարել անհյուրընկալ պահվածք:

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 101 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }