Գլխավոր էջ » 2018 » October » 19 » 10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում Infosarm.ru
10:31 AM
10 ամենօրյա գործողություն, որոնց պատճառով մաշկը 10 տարով մեծ տեսք է ունենում Infosarm.ru

Infosarm.ru-ը գրում է.   

սր
loading...

Ներկայացնում ենք 10 արտաքուստ անվնաս սովորություն, որոնք իրականում բացասաբար են ազդում մաշկի վիճակի վրա:

1. Քնելու դիրքը: Փորի վրա քնած դիրքում գլուխը կողքի է թեքված: Դա հանգեցնում է պարանոցի և ուսերի մկանների լարվածության, գլխուղեղի արյան մատակարարման վատացման, աչքերի տակի պարկերի և դեմքի այտուցի: Աշխատեք մեջքի վրա քնել կամ կողքի: Եթե չափից բարձր բարձի վրա եք քնում, դա խախտում է արյան շրջանառությունը և պարանոցի վրա կնճիռներ է ավելացնում: Այնպիսի բարձ ընտրեք, որ պարանոցը քնած ժամանակ ուղիղ լինի, իսկ կզակը դեպի կուրծքը չթեքվի:

2. Արևապաշտպան ակնոցի անտեսում

Աչքերի շրջակա մաշկը շատ բարակ է և հեշտությամբ է կնճռոտվում, երբ աչքերը կկոցում եք վառ արևի տակ, ուստի սովորություն ունեցեք մուգ ակնոց կրել արևոտ օրերին:

3. Ուտել: Եթե մշտապես մեկ կողմով եք ծամում, դա կարող է հանգեցնել դեմքի անհամաչափության. մի կողմի մկանները թուլանում են, մյուսները մշտական տոնուսի մեջ են լինում:

4. Հեռախոսով խոսել: Հեռախոսն ուսին և ականջի միջև սեղմելով՝ պարանոցի վրա ծալք եք առաջացնում և այտի «իջեցում»: Ականջակալ օգտագործեք կամ բարձրախոս միացրեք:

5. Պլանշետի կամ սմարթֆոնի օգտագործում

Սովորաբար այդ ժամանակ գլուխը խոնարհված է լինում, ինչը կարող է հանգեցնել այտուցների աչքերի շրջանում, թառամած մաշկի և կնճիռների: Աշխատեք գլուխն անընդհատ չխոնարհել:

6. Կզակով ձեռքի վրա հենվելու սովորություն: Այդ դիրքում դեմքի մաշկը պակաս առաձգական է դառնում, կախվում է, վաղաժամ կնճիռներ են առաջանում:

7. Դեմքի մռայլ արտահայտություն: Երբ զգում եք, որ խոժոռվել եք ծանր մտքերից, փորձեք պատկերացնել՝ ինչպես եք ականջները հետ շարժում՝ դրանց չդիպչելով:

8. Երկարատև տաք լոգանք

Այդ դեպքում մաշկի վերևի շերտը վնասվում է, ինչը հանգեցնում է չորության և թեփոտվելու:

9. Կոնդիցիոների օգտագործում: Կոնդիցիոները վերացնում է օդի խոնավությունը: Որպես հետևանք՝ մաշկն էլ է չորանում, ենթակա է լինում վնասվելու, ուստի մի մոռացեք այն լավ խոնավեցնել:

10. Բարձի երեսի ընտրություն

 

 

 

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 314 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }